Պուտինը Լուկաշենկոյին դիմավորել է մարզական բաճկոնով և մարզակոշիկներով (լուսանկարներ)
Այս թեմայով
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
- Պուտինը չի կարողանում հանգստի մեկնել
Ռուսաստանի Դաշնության Վալաամ կղզում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իտալական Loro Piana ապրանքանիշի Week End Walk զամշային մարզակոշիկներ է կրել: Մարզակոշիկները երևում են պաշտոնական լուսանկարներում, որոնք արվել են Ռուսաստանի նախագահի՝ Վալաամի վանք կատարած այցի ժամանակ, գրում է Օpen Media-ն:
Ջրակայուն Week End Walk զամշային մարզակոշիկների գինը մոտ 970 դոլար է, իսկ միևնույն ապրանքանիշի Traveller բաճկոնը, որը հուսալի պաշտպանում է քամուց և անձրևից, կարելի է ձեռք բերել 2995 դոլարով: Այսպիսով՝ Պուտինի հանդերձանքը, չհաշված մյուս պարագաները, արժեցել է մոտ 4000 դոլար:
Loro Piana-ն իտալական ընկերություն է, որը մասնագիտացած է բրդից և քաշմիրից պատրաստված բարձրորակ ապրանքների արտադրության գծով:
Նշենք, որ 2019 թվականի մայիսին Վլադիմիր Պուտինը Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կայացած հանդիպման համար ամերիկյան New Balance ապրանքանիշի կոշիկ էր կրել։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում