Ռեժիսոր Օլիվեր Սթոունը խնդրել է Պուտինին դառնալ իր դստեր կնքահայրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դառնալ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի դստեր կնքահայրը:
Կինոռեժիսորին տված հարցազրույցի ժամանակ Պուտինը պատմել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որի հետ նա լավ ծանոթ է, խնդրել է իրեն մասնակցել դստեր մկրտության արարողությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր ուղղափառ ավանդույթի համաձայն հրաժարվել չի կարելի»,- բացատրել է Պուտինը: Նա նշել է, որ կնքահայր լինելը մեծ պատիվ է:
«Այդ դեպքում ես կխնդրեի իմ դստեր կնքահայրը դառնալ»,- միանգամից ասել է Սթոունը:
Պուտինն, իր հերթին, հետաքրքրվել է՝ ինչ կրոն է դավանում ռեժիսորի դուստրը: Վերջինս պատասխանել է, որ իր 22-ամյա դուստրը հավատացյալ է, դաստիարակվել է քրիստոնեական ավանդույթներով: Նա նաև հետաքրքրվել է, թե քանի երեխայի կնքահայր է ՌԴ նախագահը: Պուտինը թիվ չի նշել, սակայն ընդգծել է, որ նրանք քիչ են:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում