Մոսկվան ուզում է լինել վրաց ժողովրդի ընկերը
«Մոսկվան ուզում է լինել վրաց ժողովրդի ընկերը»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի որոշումը, հայտնում է Aliq-ը:
2017 թվականի մարտին Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել էր Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ վերանայելու և չեղարկելու Վրաստանի գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը:
«Ես այդ մասին չեմ լսել: Ամեն դեպքում դա Վրաստանի գործն է: Մոսկվան ուզում է լինել վրաց ժողովրդի ընկերը»,- ասել է Լավրովը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում