Ուելսի առափնյա քաղաքը աշխարհի ամենաթեք փողոցի շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Ուելսում առափնյա քաղաքը կարող է պարծենալ դեպի օվիկանոս համայնապատկերային տեսարանով, 13-րդ դարի ամրոցով եւ աշխարհի ամենաթեք փողոցով:
Հյուսիսային Ուելսի Հարլեհ առափնյա քաղաքի Ֆֆորդ Պեն Լլեխա փողոցը Գինեսի ռեկորդ է սահմանել 37.45 տոկոս թեքություն ունենալով: Այն երկու տոկոսային կետով ավելի բարձր է, քան Դանիդինայում՝ Նոր Զելանդիայում Բոլդուին փողոցը, որն ավելի քան 10 տարի պահպանում էր ռեկորդը:
Ուելսյան արշավը գլխավորել է գործարար եւ ճարտարապետության պատմաբան Գվին Հեդլին, որն ասել է, որ «ցնծություն» է զգում փողոցը Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկելու առիթով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում