«Ա'յ ախպեր,դու խիղճ ունե՞ս.Շոգը մի կողմից հիմա էլ քո ստերը». Էդուարդ Շարմազանով.
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ա'յ ախպեր,դու խիղճ ունե՞ս։
Շոգը քիչ էր մեզ,հիմա էլ քո ստերը....
Հարգելի մտահոգներ ջան,պինդ բռնվեք։ Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանն իր տասնչորս ամսվա կառավարման գլխավոր ձեռքբերումը համարում է Հայաստանի ժողովրդավարացումը։
Ա'յ ախպեր,դու խիղճ ունե՞ս։ Շոգը մի կողմից,քո ստերը մի կողմից....
Այդ ո՞ր օրվանից է ասֆալտին փռելը,պատերով տալը,դատավորներին ահաբեկելը,Ազգային ժողով պաշարելը,դատարաններ շրջափակելը,մարդկանց քաղաքական հայացքների համար ձերբակալելը համարվում ժողովրդավարություն։
Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին էլ կլռեմ...»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում