1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 25 օգոստոսի 2019թ., 00:00
ԱՄՆ-ը եւ Բրիտանիան կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ Լիվերպուլը պատրաստ է վաճառել Սալահին 2020 թվականին Սիրուշոն՝ Շուշիում (լուսանկարներ) Ինչպես են ապամոնտաժել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած օդանավը (տեսանյութ) Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Արցախը դիտել որպես պրոբլեմ, նշանակում է կապիտուլիացիայի ձեռք մեկնել Բաքվին․ Գեղամ Նազարյան Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ) Մերկելը G7-ի բացումից առաջ լողափ է այցելել (տեսանյութ) Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ) Խետաֆեն սխալմամբ հայտարարել է գլխավոր մարզչի մահվան մասին ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը 4 մթերք, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել 40 տարեկանից հետո «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում «Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ) Հազարավոր գերմանացի ֆուտբոլասերներ աղոթել են հաջող սեզոնի համար (տեսանյութ) Բորիս Ջոնսոնը ԱՄՆ-ին կոչ է արել բրիտանական ընկերություններից հանել սահմանափակումները Գերմանիայում Վրաստանի քաղաքացու սպանության մեղադրանքով կալանավորվել է մի ռուսաստանցի Աբխազիայում նախագահ են ընտրում Եղիսաբեթ II-ը դժգոհել է Թրամփից Ռուս բռնցքամարտիկը բարձրացել է Արարատի գագաթը (լուսանկարներ) Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց Խոստումների առատությունից հասկանալի է, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի ոստիկանության շենքի ուղղությամբ (տեսանյութ) Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է Արսենալը պարտվեց Լիվերպուլին․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ վերջին րոպեներին Վիճաբանություն` «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում. հարվածել են ոստիկանի (տեսանյութ) Փաշինյանը հայտնեց հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը «Չեն մտածում եւ արտահայտվում են». Ցոլակյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում Երբ հանքով փող աշխատելու համար մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու. Ջերմուկի բնակիչ Ֆրանսիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը Sinquefield Cup․ Լեւոն Արոնյան - Հիկարու Նակամուրա՝ ոչ ոքի Կառավարությունը Ծաղկաձորում՝ ոչ ֆորմալ պայմաններում, քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. պաշտոնյաները լուսանկարներ են հրապարակել Հայտնիները՝ #SaveAmulsar նախաձեռնության մասնակիցներ (Տեսանյութ) «Շատերը չեն պատկերացնում, թե ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ» սառնարանի հրդեհի մասին Ընտանիքի անդամներին Նիկոլը բաժանում է սևերի և սպիտակների Մալաթիայի հրդեհից թունաբանական բաժին տեղափոխվածները շուտով դուրս կգրվեն «Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում. ուղիղ Վա՞տ եմ արել, որ եկել եմ, ամեն դեպքում` ես ՀՀ ոստիկանապետն եմ, հարկ համարեցի այստեղ գտնվել. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ) Եթե հրշեջ մեքենաները շուտ եկած լինեին, սենց չէր լինի. սկզբից միայն 4 մեքենա էր եկել. Սամվել Ալեքսանյանը՝ ոստիկանապետին Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը հրաժարական է տվել Ֆրանսիայում շուրջ 9000 մարդ է դուրս եկել G7-ի դեմ ցույցի Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Զիդանի որդու գեղեցիկ գոլը (տեսանյութ) ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի Քաղաքապետի հրահանգի պատճառով Երեւան հասնելու ուղեվարձը քաղաքացու համար 1000 դրամով ավելանում է. Թագուհի Թովմասյան Բնապահպանները քայլերթ են իրականացնում Երեւանի կենտրոնում (ուղիղ) Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին (տեսանյութ) Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից Թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը Խոշոր հրդեհ՝ Մալաթիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում (տեսանյութ) Թրամփը հայտնել է, որ Դանիա այցը չեղարկելուց հետո «հիանալի զրույց է ունեցել» այդ երկրի վարչապետի հետ Իրաքում պայթյուն է տեղի ունեցել շիական մզկիթի մոտ. զոհվել է 3 մարդ, կան տասնյակ վիրավորներ Հաշտություն․ Kristina Si-ն վերադարձրել է բեմական անունն ու Black Star-ում ձայնագրած երգերը Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Հայտնի են ամենավնասակար սմարթֆոններն՝ ըստ ճառագայթման ցուցանիշի Տուսկը G7-ի անդամներին կոչ է արել հրաժարվել առեւտրային պատերազմներից Նադալ. Ավելի լավ մարզավիճակում եմ գտնվում, քան նախորդ տարի ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար նախատեսված օժանդակությունը Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան Փաշինյանն Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Աշոտյան Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը «Իշխանության համար ամենակարևոր խնդիրը իշխանությունը պահելն է». Գագիկ Համբարյան (տեսանյութ) ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում Աշտարակում գտնվող բետոնի արտադրամասում մարդ են սպանել. մանրամասներ Հակոբ Հովհաննիսյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանը եղբորորդու դեմ ցուցմունքից Իշխան Զաքարյանը պարգեւատրել է երգիչներ Թաթա Սիմոնյանին ու Արման Հովհաննիսյանին (լուսանկարներ) Օլգա Բուզովան սովորեցնում է, թե ինչպես կարելի է որովայնի իդեալական պրես ունենալ (տեսանյութ) Փաստեր, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի դեմագոգ ու պոպուլիստ կերպարը… Հայուհին ծննդաբերական կծկումների պատճառով արագացված կարգով ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել
Հարցում

Պարզվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում 2013-2018 թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումներ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ ՊԵԿ-ից, Ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2007-2018 թթ. ընթացքում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություն անվճար հիմունքներով ընդունվել են 27 ուսանող օդաչուներ, որոնցից ավարտել են 18-ը` օդաչու որակավորմամբ: ՈՒսանող օդաչուների ուսման ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են 888 մլն. 778 հազ. դրամ, որոնք հատկացվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (նախկին անվանմամբ) «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերով: Նշված գումարից 839 մլն. 964 հազ. դրամը կազմել է թռիչքային պրակտիկայի համար կատարված ծախսերը:

ՈՒսանող օդաչուների ուսումնական պրակտիկայի անցկացման նպատակով` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև 2013-2018 թթ. կնքված պայմանագրերով «Diamond DA 40 ինքնաթիռի վարձակալության համար այդ ՍՊԸ-ին 2434 ժամ 50 րոպե թռիչքային ժամերի համար վճարվել է ընդհանուր 592 մլն. դրամ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին աուդիտի 14.02.2016թ. հաշվետվությամբ արձանագրվել է, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն 2015 թվականին օդաչու ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացման համար գնում չի իրականացրել, այլ առանց հիմնավորումների շարունակել է ՍՊԸ-ի հետ 07.06.2013թ. կնքված պայմանագրի գործողությունը: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրով ուսումնական թռիչքների վարձակալության վճարը, առանց որևէ հիմնավորման, պայմանագրի վճարից ավել է հաշվարկվել և վճարվել 1 ժամի համար 38 հազ 600 դրամ, իսկ ընդհանուր 414 ժամի համար մոտ 16 մլն դրամ:

Բացի այդ, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Diamond DA 40 ինքնաթիռի վարձակալության գործընթացի շրջանակներում հրապարակված գնման առարկայի բնութագրում սահմանվել են ավիափոխադրողի մասնագիր և օդանավ շահագործողի վկայականները, սակայն գնման հայտ ներկայացրած միակ ՍՊԸ-ն չի ներկայացրել նշված վկայականները: Միևնույն ժամանակ վարձակալվող օդանավը պետք է լիներ 2007թ. արտադրության, մինչդեռ ներկայացված հայտում նշվել է, որ օդանավը արտադրվել է 2006թ.-ին: Թեև ՍՊԸ-ի հայտը ենթակա է եղել մերժման, սակայն «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովի կողմից այդ ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող և 13.01.2016թ. կնքվել է օդանավի վարձակալության պայմանագիրը` 184 մլն. 169 հազ. դրամ արժեքով:

Պարզվել է նաև, որ՝ նշված ինքնաթիռի ձեռք բերման արժեքը, համաձայն մաքսային հայտարարագրի, կազմել է 86 մլն. 217 հազ. դրամ, այսինքն օդանավի վարձակալության նպատակով ծախսված գումարը գրեթե 7 անգամ ավելի է օդանավի գնից:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն` ՍՊԸ-ն, որից վարձակալվել է օդանավը, 2013թ.ից մինչև 2018թ.-ը բացի տնօրենից, չի ունեցել ոչ մի գրանցված, վարձատրվող աշխատակից: Իսկ ՀՀ ոստիկանությունից ստացված և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն՝ ՍՊԸ-ի մասնակիցը և միաժամանակ տնօրենը, ինչպես նաև նշված ընկերության մասնակից մեկ այլ ՍՊԸ-ի մասնակիցները ազգակցական կապի մեջ են գտնվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պատասխանատու պաշտոնատար անձի հետ:

Այսպիսով ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու` խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու հետևանքով կատարվել են ընդհանուր շուրջ 592 մլն. դրամի օդանավի վարձակալության անհիմն ծախսեր՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանք:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Միաժամանակ, ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին:

website by Sargssyan