1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 25 օգոստոսի 2019թ., 00:00
Ինչպես են ապամոնտաժել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած օդանավը (տեսանյութ) Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Արցախը դիտել որպես պրոբլեմ, նշանակում է կապիտուլիացիայի ձեռք մեկնել Բաքվին․ Գեղամ Նազարյան Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ) Մերկելը G7-ի բացումից առաջ լողափ է այցելել (տեսանյութ) Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ) Խետաֆեն սխալմամբ հայտարարել է գլխավոր մարզչի մահվան մասին ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը 4 մթերք, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել 40 տարեկանից հետո «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում «Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ) Հազարավոր գերմանացի ֆուտբոլասերներ աղոթել են հաջող սեզոնի համար (տեսանյութ) Բորիս Ջոնսոնը ԱՄՆ-ին կոչ է արել բրիտանական ընկերություններից հանել սահմանափակումները Գերմանիայում Վրաստանի քաղաքացու սպանության մեղադրանքով կալանավորվել է մի ռուսաստանցի Աբխազիայում նախագահ են ընտրում Եղիսաբեթ II-ը դժգոհել է Թրամփից Ռուս բռնցքամարտիկը բարձրացել է Արարատի գագաթը (լուսանկարներ) Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց Խոստումների առատությունից հասկանալի է, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի ոստիկանության շենքի ուղղությամբ (տեսանյութ) Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է Արսենալը պարտվեց Լիվերպուլին․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ վերջին րոպեներին Վիճաբանություն` «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում. հարվածել են ոստիկանի (տեսանյութ) Փաշինյանը հայտնեց հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը «Չեն մտածում եւ արտահայտվում են». Ցոլակյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում Երբ հանքով փող աշխատելու համար մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու. Ջերմուկի բնակիչ Ֆրանսիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը Sinquefield Cup․ Լեւոն Արոնյան - Հիկարու Նակամուրա՝ ոչ ոքի Կառավարությունը Ծաղկաձորում՝ ոչ ֆորմալ պայմաններում, քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. պաշտոնյաները լուսանկարներ են հրապարակել Հայտնիները՝ #SaveAmulsar նախաձեռնության մասնակիցներ (Տեսանյութ) «Շատերը չեն պատկերացնում, թե ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ» սառնարանի հրդեհի մասին Ընտանիքի անդամներին Նիկոլը բաժանում է սևերի և սպիտակների Մալաթիայի հրդեհից թունաբանական բաժին տեղափոխվածները շուտով դուրս կգրվեն «Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում. ուղիղ Վա՞տ եմ արել, որ եկել եմ, ամեն դեպքում` ես ՀՀ ոստիկանապետն եմ, հարկ համարեցի այստեղ գտնվել. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ) Եթե հրշեջ մեքենաները շուտ եկած լինեին, սենց չէր լինի. սկզբից միայն 4 մեքենա էր եկել. Սամվել Ալեքսանյանը՝ ոստիկանապետին Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը հրաժարական է տվել Ֆրանսիայում շուրջ 9000 մարդ է դուրս եկել G7-ի դեմ ցույցի Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Զիդանի որդու գեղեցիկ գոլը (տեսանյութ) ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի Քաղաքապետի հրահանգի պատճառով Երեւան հասնելու ուղեվարձը քաղաքացու համար 1000 դրամով ավելանում է. Թագուհի Թովմասյան Բնապահպանները քայլերթ են իրականացնում Երեւանի կենտրոնում (ուղիղ) Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին (տեսանյութ) Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից Թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը Խոշոր հրդեհ՝ Մալաթիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում (տեսանյութ) Թրամփը հայտնել է, որ Դանիա այցը չեղարկելուց հետո «հիանալի զրույց է ունեցել» այդ երկրի վարչապետի հետ Իրաքում պայթյուն է տեղի ունեցել շիական մզկիթի մոտ. զոհվել է 3 մարդ, կան տասնյակ վիրավորներ Հաշտություն․ Kristina Si-ն վերադարձրել է բեմական անունն ու Black Star-ում ձայնագրած երգերը Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Հայտնի են ամենավնասակար սմարթֆոններն՝ ըստ ճառագայթման ցուցանիշի Տուսկը G7-ի անդամներին կոչ է արել հրաժարվել առեւտրային պատերազմներից Նադալ. Ավելի լավ մարզավիճակում եմ գտնվում, քան նախորդ տարի ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար նախատեսված օժանդակությունը Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան Փաշինյանն Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Աշոտյան Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը «Իշխանության համար ամենակարևոր խնդիրը իշխանությունը պահելն է». Գագիկ Համբարյան (տեսանյութ) ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում Աշտարակում գտնվող բետոնի արտադրամասում մարդ են սպանել. մանրամասներ Հակոբ Հովհաննիսյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանը եղբորորդու դեմ ցուցմունքից Իշխան Զաքարյանը պարգեւատրել է երգիչներ Թաթա Սիմոնյանին ու Արման Հովհաննիսյանին (լուսանկարներ) Օլգա Բուզովան սովորեցնում է, թե ինչպես կարելի է որովայնի իդեալական պրես ունենալ (տեսանյութ) Փաստեր, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի դեմագոգ ու պոպուլիստ կերպարը… Հայուհին ծննդաբերական կծկումների պատճառով արագացված կարգով ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ խոսել 12 երկրներից պարաշյուտիստներ Ուկրաինայի երկնքում ազգային խորհրդանիշն են պատկերել (տեսանյութ) Ամբոխն ազգություն չունի Ընկերուհիները բացել են 22 տարի առաջ թաղած «ժամանակի պարկը» և բացահայտել, որ իրենց կանխատեսումներն իրականացել են «վախեցնող ճշգրտությամբ» (լուսանկարներ)
Հարցում

Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի (ֆոտո)

Երեւանում է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացող Նունու Գոմեշը: Անվանի ֆուտբոլիստը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

«Հայաստանում եմ մասնավոր այցով՝ ընկերոջս հրավերով: Ուրախ եմ եւս մեկ անգամ գտնվել այստեղ: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Այստեղ ունենալու եմ հանդիպում «Ֆիդ Քոնստրակտ» կազմակերպության հետ: Նախաձեռնվում է համագործակցություն Պորտուգալիայի լիգայի հետ:

Այցիս մյուս նպատակը Հայաստանում ընթացող մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հետեւելն է: Այստեղ եղել եմ նաեւ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմով, եթե չեմ սխալվում 2006 թվականին:

Հայաստանի մասին շատ չգիտեմ, բայց ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ. մարդիկ շատ հյուրընկալ են, ջերմ, բարի: Հայերն ու պորտուգալացիները նման են: Տեսնում եմ, որ երկիրը ծաղկում է, պետությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, ինչն ինձ համար ամենակարեւորն է: Նկատում եմ նաեւ, որ զարգանում է հայկական ֆուտբոլը: Տաղանդավոր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներ ունեք: Շատ կարեւոր է մեծ ուշադրություն եւ աջակցություն ցուցաբերել մանկապատանեկան ֆուտբոլին, որպեսզի հետագայում ուժեղ ազգային հավաքական ունենալ»,- ասաց Նունու Գոմեշը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը եղբոր հետ է ժամանել Հայաստան: Ծիծեռնակաբերդ այցելությունն իր նախաձեռնությունն է:

«Լսելով հայերի պատմության մասին, ուզեցի այցելել այս հուշահամալիր: Շատ կարեւոր է ունենալ այսպիսի հուշահամալիր, կարեւոր է, որ մարդիկ այցելեն, հարգանքի տուրք մատուցեն: Ինձ համար խորհրդանշական է այցելել այս հուշահամալիր եւ հարգել զոհվածների հիշատակը»,- նշեց անվանի ֆուտբոլիստը:

Նունու Գոմեշը հուլիսի 17-ին ներկա կգտնվի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա - Իսպանիա խաղին:

«Ունենք մինչեւ 19 տարեկանների ուժեղ հավաքական: Կարծում եմ՝ լավ շանսեր ունենք դուրս գալ կիսաեզրափակիչ, նույնիսկ եզրափակիչ: Այդ առումով այսօրվա խաղը շատ կարեւոր է մեր հավաքականի համար»,- շեշտեց Նունու Գոմեշն ու ավելացրեց:

«Հայկական ֆուտբոլի մասին խոսելիս չես կարող չխոսել Հենրիխ Մխիթարյանի մասին: Նա միանշանակ Հայաստանի ամենալավ ֆուտբոլիստն է: Ես գիտեմ նաեւ Պորտուգալիայում հանդես եկած Գեւորգ Ղազարյանին, նաեւ ինձ շատ է դուր գալիս Բրազիլիայում ծնված Մարկոս Պիզելին: Նորից կնշեմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման հիմքում մանկապատանեկան ֆուտբոլն է»:

Նունու Գոմեշը շրջեց նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտւմ եւ գրառում կատարեց հուշերի մատյանում:

«Գրեցի, որ շատ կարեւոր է նման թանգարան-ինստիտուտ ունենալ, որպեսզի միշտ հիշել՝ ինչ է եղել: Նման ոճրագործություն պետք է երբեք այլեւս չկրկնվի: Մարդիկ պետք է այցելեն այստեղ, ծանոթանան պատմությանը, կարդան, սովորեն, որպեսզի այլեւս սխալներ թույլ չտան եւ նման բաներ մարդկության հետ չկրկնվի: Երբեք չպետք է մոռացվի, թե ինչ է եղել հայերի հետ այդ թվականին: Սա մարդկության համար օրինակ է, որ իրենց սխալների վրա սովորելով երբեք թույլ չտան այսպիսի բաներ:

Ես զերծ կմնամ որեւէ քաղաքական մեկնաբանությունից, քանի որ երբեք չեմ առնչվել ու հետաքրքրվել քաղաքականությամբ. ֆուտբոլը դուրս է քաղաքականությունից: Բայց այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, շատ ցավալի է: Պետք է չմոռանալ ու այցելել թանգարան, հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին»։

website by Sargssyan