Կարթն ընկած մարդակեր-շնաձուկը ձկնորսներին քաշել է 3 կիլոմետր (տեսանյութ)
Կալիֆոռնիայում` Ալկատրաս կղզու մոտ, ձկնորսների կարթին է ընկել սպիտակ շնաձուկ, որին նաև մարդակեր-շնաձուկ են անվանում: Ձկնորսների խմբում 7 մարդ է եղել: Մարդակեր-շնաձուկն ընկել է 42-ամյա Ջոյ Գամեսի կարթին:
Ձկնորսները փորձել են օգնել ընկերոջը որսը դուրս բերել ջրից նավակի վրա ու տեսել են ծովային հսկային: Մարդակեր-շնաձուկը ձկնորսների նավը քաշել է մոտ 3 կիլոմետր: Գամեսը խոստովանել է, որ փոքր հասակից է զբաղվում ձկնորսությամբ, բայց այսպիսի որս երբեք չի հանդիպել:
Հսկային նավակ դուրս բերել այդպես էլ չի հաջողվել: Կարթի լարը, ի վերջո, կտրվել է, և ձուկն ու ձկնորսները հրաժեշտ են տվել միմյանց: Պարզվել է սակայն, որ հենց սա էր լավագույն ելքը թե՛ ծովային կենդանու, թե՛ ձկնորսների համար: Վերջիններս տեղյակ չեն եղել, որ քաղաքային իշխանությունների կողմից արգելված է եղել սպիտակ շնաձկների որսը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում