Ադրբեջանի բնակչությունը ավելացել է 31 հազարով եւ անցել տասը միլիոնի սահմանը
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, ըստ պաշտոնական վիճակագրության, Ադրբեջանի բնակչությունն ավելացել է 31 հազար 676-ով եւ հասել 10 միլիոն 13 հազար 133-ի:
52,8 տոկոսը բնակվում են քաղաքներում, իսկ մյուսները՝ գյուղերում:
Բնակչության 49,9 տոկոսը տղամարդիկ են, իսկ 50,1 տոկոսը՝ կանայք:
Սրանք պաշտոնական տվյալները, իսկ իրականությունը բոլորովին այլ է: Ըստ ադրբեջանական անկախ աղբյուրների, Ադրբեջանի իրական բնակչությունը չի գերազանցում վեց միլիոնի սահմանը:
Top-News.am