Հունական կղզու օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռը զբոսաշրջիկներին «քշել» է իրենց կանգնած տեղերից (տեսանյութ)
Հունական Սկիատոս կղզու օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռը զբոսաշրջիկներին «քշել» է իրենց կանգնած տեղերից։ Օդանավի անսովոր ցածր վայրէջքի տեսանյութը հրապարակել Է The Sun-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են լուսանկարիչներն ու լուսանկարվել ցանկացողները կանգնած սպասում, որպեսզի լուսանկարվեն վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին: Սակայն այն չափազանց ցածր է թռչում մարդկանց գլխավերևով, և հզոր օդի հոսքը նրանց գցում է իրենց կանգնած տեղերից:
Ավելի ուշ ականատեսներից մեկը նշել է, որ ինքնաթիռների վայրէջքներ այդտեղ կարելի է դիտել ամեն օր, սակայն այս մեկը չափազանց ցածր է եղել:
Աղբյուրը նշում է, որ զբոսաշրջիկներն օդանավակայանի մոտ գտնվող տարածքում հաճախ են լուսանկարում ինքնաթիռների վայրէջքները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: