1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 25 օգոստոսի 2019թ., 00:00
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել առեւտրային բանակցություններում Հոնկոնգի ոստիկանությունը ևս 29 ցուցարար է ձերբակալել Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է ԱՄՆ-ը եւ Բրիտանիան կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ Լիվերպուլը պատրաստ է վաճառել Սալահին 2020 թվականին Սիրուշոն՝ Շուշիում (լուսանկարներ) Ինչպես են ապամոնտաժել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած օդանավը (տեսանյութ) Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Արցախը դիտել որպես պրոբլեմ, նշանակում է կապիտուլիացիայի ձեռք մեկնել Բաքվին․ Գեղամ Նազարյան Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ) Մերկելը G7-ի բացումից առաջ լողափ է այցելել (տեսանյութ) Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ) Խետաֆեն սխալմամբ հայտարարել է գլխավոր մարզչի մահվան մասին ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը 4 մթերք, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել 40 տարեկանից հետո «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում «Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ) Հազարավոր գերմանացի ֆուտբոլասերներ աղոթել են հաջող սեզոնի համար (տեսանյութ) Բորիս Ջոնսոնը ԱՄՆ-ին կոչ է արել բրիտանական ընկերություններից հանել սահմանափակումները Գերմանիայում Վրաստանի քաղաքացու սպանության մեղադրանքով կալանավորվել է մի ռուսաստանցի Աբխազիայում նախագահ են ընտրում Եղիսաբեթ II-ը դժգոհել է Թրամփից Ռուս բռնցքամարտիկը բարձրացել է Արարատի գագաթը (լուսանկարներ) Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց Խոստումների առատությունից հասկանալի է, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի ոստիկանության շենքի ուղղությամբ (տեսանյութ) Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է Արսենալը պարտվեց Լիվերպուլին․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ վերջին րոպեներին Վիճաբանություն` «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում. հարվածել են ոստիկանի (տեսանյութ) Փաշինյանը հայտնեց հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը «Չեն մտածում եւ արտահայտվում են». Ցոլակյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում Երբ հանքով փող աշխատելու համար մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու. Ջերմուկի բնակիչ Ֆրանսիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը Sinquefield Cup․ Լեւոն Արոնյան - Հիկարու Նակամուրա՝ ոչ ոքի Կառավարությունը Ծաղկաձորում՝ ոչ ֆորմալ պայմաններում, քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. պաշտոնյաները լուսանկարներ են հրապարակել Հայտնիները՝ #SaveAmulsar նախաձեռնության մասնակիցներ (Տեսանյութ) «Շատերը չեն պատկերացնում, թե ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ» սառնարանի հրդեհի մասին Ընտանիքի անդամներին Նիկոլը բաժանում է սևերի և սպիտակների Մալաթիայի հրդեհից թունաբանական բաժին տեղափոխվածները շուտով դուրս կգրվեն «Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում. ուղիղ Վա՞տ եմ արել, որ եկել եմ, ամեն դեպքում` ես ՀՀ ոստիկանապետն եմ, հարկ համարեցի այստեղ գտնվել. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ) Եթե հրշեջ մեքենաները շուտ եկած լինեին, սենց չէր լինի. սկզբից միայն 4 մեքենա էր եկել. Սամվել Ալեքսանյանը՝ ոստիկանապետին Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը հրաժարական է տվել Ֆրանսիայում շուրջ 9000 մարդ է դուրս եկել G7-ի դեմ ցույցի Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Զիդանի որդու գեղեցիկ գոլը (տեսանյութ) ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի Քաղաքապետի հրահանգի պատճառով Երեւան հասնելու ուղեվարձը քաղաքացու համար 1000 դրամով ավելանում է. Թագուհի Թովմասյան Բնապահպանները քայլերթ են իրականացնում Երեւանի կենտրոնում (ուղիղ) Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին (տեսանյութ) Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից Թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը Խոշոր հրդեհ՝ Մալաթիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում (տեսանյութ) Թրամփը հայտնել է, որ Դանիա այցը չեղարկելուց հետո «հիանալի զրույց է ունեցել» այդ երկրի վարչապետի հետ Իրաքում պայթյուն է տեղի ունեցել շիական մզկիթի մոտ. զոհվել է 3 մարդ, կան տասնյակ վիրավորներ Հաշտություն․ Kristina Si-ն վերադարձրել է բեմական անունն ու Black Star-ում ձայնագրած երգերը Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Հայտնի են ամենավնասակար սմարթֆոններն՝ ըստ ճառագայթման ցուցանիշի Տուսկը G7-ի անդամներին կոչ է արել հրաժարվել առեւտրային պատերազմներից Նադալ. Ավելի լավ մարզավիճակում եմ գտնվում, քան նախորդ տարի ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար նախատեսված օժանդակությունը Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան Փաշինյանն Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Աշոտյան Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը «Իշխանության համար ամենակարևոր խնդիրը իշխանությունը պահելն է». Գագիկ Համբարյան (տեսանյութ) ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում
Հարցում

ՍԴ–ի շուրջ ստեղծված հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ

ՀՀ արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման օբյեկտիվ կառուցակարգ մշակելու միջոցով իրականացման դիրքորոշմանը:


Այդուհանդերձ, քանի որ ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել և մի շարք հարցեր առաջացրել, կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը և այն եղանակներին ու ձևին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում: Ի դեպ, առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին:

Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա:

Հատկանշական է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանին (Հունիսի 21-22, 2019թ) հաջորդել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այցը Ստրասբուրգ (հուլիսի 1-2-ը), որտեղ այս գաղափարներն առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ:

Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկրաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել:

Հայտնենք նաև, որ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:

website by Sargssyan