Թերեզա Մեյը ճարպկորեն պարել է Abba-ի հիթերի ներքո Հենլի փառատոնի ժամանակ
Հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռացող Թերեզա Մեյը վերջապես «ազատվել է շղթաներից» եւ ճարպկորեն պարել Abba-ի հիթերի ներքո Հենլի երաժշտական փառատոնի ժամանակ, գրում է Mirror-ը:
Բազմության մեջ տեսախցիկը ֆիքսել է Մեծ Բրիտանիայի վարչապետին այն պահին, երբ նա ակտիվորեն շարժվում էր Take a Chance on Me, Money Money Money եւ Mamma Mia երգերի տակտին համահունչ:
Նշվում է, որ Մեյը մասնակցում էր Օքսֆորդշիրում ընթացող փառատոնին ամուսնու՝ Ֆիլիպի հետ, որն ուրախությամբ պարել է տիկնոջ հետ եւ ձայնակցել նրան: