Սասուն Միքայելյանը ոտքի չի կանգնում և չի ողջունում Փաշինյանին (տեսանյութ)
ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Վերջինս չի բարեւել վարչապետին։
Կադրերում երեւում է, որ երբ վարչապետը մոտենում է հարթակին բոլորը ոտքի են կանգնում և բարևում նրան, սակայն Սասուն Միքայելյանը նստած է մնում, չի մոտենում Փաշինյանին և չի սեղմում նրա ձեռքը:
Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ մամուլում խոսվում է Փաշինյանի և Միքայելյանի միջև առկա լարվածության մասին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում