«Բղավելով երգում էր, վախեցնում անցորդներին». հայտնի երգչուհուն տեղափոխել են հոգեկան հիվանդանոց (տեսանյութ)
Կարինե Գագրիյանը ձերբակալվել է Մոսկվայի Արբատ փողոցի «Չայխոնա» սրճարանի մոտ` իր երգերը բարձրաձայն հրապարակավ կատարելու և տարօրինակ վարքագծի համար: Այս մասին հաղորդել է«Mash»հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով, աղջկա վարքագիծը փոքր ինչ ոչ ադեկվատ էր:
«Բղավում էր իր երգերը, վախեցնում էր անցորդներին Չայհոնայում », - գրում է «Mash» -ը (ուղղագրությունը եւ կետադրությունը պահպանված է):
Տեղեկատվության համաձայն, վկաները ստիպված են եղել կանչել ոստիկանություն եւ շտապօգնության մեքենա և Կարինե Գագրիյանին «տեղափոխել են հոգեբուժական կլինիկա»:
Telegram ալիքի բերված տեսագրության մեջ աղջիկը նստած է աթոռին՝ դեմքը ձեռքերով ծածկելով, խնդրում է կատարել միայն իր երգերը և պարբերաբար սկսում է բարձրաձայն երգել:
«Газета.ru»- ի տվյալներով, Կարինե Գագրիյանը ինտերնետում հայտնի է «Ոսկե պիպա» և ռեպեր Պտախայի հետ համատեղ կատարած երգերով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում