Լարսի անցակետում արգելել են կարմրականջ կրիանների մուտքը Վրաստան
ՌԴ Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայողները Լարսի անցակետում՝ Վրաստան մեկնող ավտոբուսի բեռնախցիկում, հայտնաբերել են չհայտարարագրված 3500 կարմրականջ կրիա: Այդ մասին հաղորդել է Հյուսիսային Կովկասի դաշնային մաքսային ծառայության վարչության կայքը:
Վարորդի խոսքով՝ ինքն ընկերներից մեկի խնդրանքով Ռուսաստանից գնել էր կրիաները և համաձայնել դրանց տեղափոխել Վրաստան, սակայն չգիտեր, որ պետք է բեռը հայտարագրել:
Վարորդի նկատմամբ վարչական տույժ կկիրառվի: Հետաքննությունն անց է կացվում «մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքները սահմանված կարգով չհայտարարագրելու» հոդվածով:
Տղամարդուն սպառնում է տուգանք՝ կրիաների արժեքի կրկնակի չափով: Կրիաների խմբաքանակը կառգրավվի: