Լիլիթ Մակունցի պատասխանը թավշյա հեռացման մասին զգուշացնող Սասուն Միքայելյանին. (տեսանյութ)
««Իմ քայլը» խմբակցությունում չկան այնպիսի թևեր, որոնց մասին խոսվում է ժամանակ առ ժամանակ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ առնվազն ինքը տեղյակ չէ նման խմբավորումներից:
Մակունցը կարծիք է հայտնել, որ ՔՊ-ն ընդհանուր առմամբ աշխատում է ներդաշնակ, համագործակցային և թիմային:
Լիլիթ Մակունցը խոսել է նաև Սասուն Միքայելյանի՝ օրեր առաջ արած հայտարարության մասին, որ իշխանությունները պետք է դասեր քաղեն, հակառակ դեպքում թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում: Մակունցը նշել է, որ իրենք խորհրդարանում հայտնվել են քաղաքացու քվեով, և բնականաբար, խորհրդարանում կլինեն ընդգրկված կամ չեն լինի դարձյալ քաղաքացու քվեով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում