Ով է փոխհատուցելու էներգահամակարգի վթարի հետեւանքով առաջացած վնասները
Օրեր առաջ էներգետիկ աննախադեպ վթարի հետեւանքով երկիրը գրեթե կաթվածահար էր եղել։ Բարեբախտաբար հարեւան Իրանի եւ Վրաստանի աջակցությամբ հնարավոր եղավ ցնցումը համեմատաբար անվնաս հաղթահարել։
Այսուհանդերձ, համեմատաբարը խիստ հարաբերական է։ Հոսանքի լարման տատանումների հետեւանքով ՀՀ բազմաթիվ քաղաքացիների էլեկտրասարքերը շարքից դուրս են եկել։
Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնում կառավարությունը։ Իսկապես, ինչո՞ւ չեն խոսում այդ մասին։
Վերջապես ՀՀ շատ հպարտ եւ ոչ այնքան քաղաքացին սպասում է, թե երբ են իրեն հայտնելու, թե ով եւ ինչպես է փոխհատուցելու հոսանքի տատանումների հետեւանքով առաջացած վնասը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում