Բաթումում Տուսկը վրացերեն է խոսել (տեսանյութ)
Նախօրեին Վրաստան այցելած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը վրացերեն է խոսել, գրում է gazeta.ru-ն:
Բաթումում ունեցած իր ելույթում Տուսկը մեջբերել է վրացական գրականության դասական, բանաստեղծ, արձակագիր Վաժա Փշավելայի խոսքերը:
«Որոշ մարդիկ կարծում են, որ իսկական հայրենասիրությունը բացառում է կոսմոպոլիտիզմը։ Դա այդպես չէ: Յուրաքանչյուր իսկական հայրենասեր աշխարհաքաղաքացի է, իսկ յուրաքանչյուր իսկական աշխարհաքաղաքացի՝ հայրենասեր»,- ասել է Տուսկը վրացերենով:
«Կեցցե՛ անկախ ու ազատ Վրաստանը»,- հավելել է նա:
Տուսկի խոսքով՝ Վրաստանը փոքր երկիր է, բայց այնտեղ հզոր ժողովուրդ է ապրում։