NASA-ի ռոբոտը Մահվան հովտում բացառիկ առաքելություն է իրականացրել (տեսանյութ)
LEMUR ռոբոտը, որը ստեղծվել է NASA-ի լաբորատորիայի ինժեներների կողմից, կալիֆորնիական Մահվան հովիտում անցել է բոլոր փորձարկումները, գրում է Engadget-ը:
Նշվում է, որ ռոբոտն է ընտրել իր ուղին: Ռոբոտը գործի է դրել իր 16 մատների մեջ ներկառուցված կեռիկները, որպեսզի հաղթահարի բարձրությունը:
Ռոբոտը հասել է նպատակակետին և կարողացել է գտնել ծովային բույսերի բրածոներ: Այդ բույսերն ավելի քան 500 միլիոն տարեկան են:
Ռոբոտի ստեղծումը կարող է օգնել մարդկությանն այլ մոլորակներում կյանքի նշաններ բացահայտելու հարցում: