Ընկած ինքնաթիռի օդաչուն դեպքի վայրից փախել է (տեսանյութ)
ՌԴ Ստավրոպոլի շրջանում փնտրում են Ан-2 ինքնաթիռի օդաչուին, որը կոշտ վայրէջք է կատարել բազուկի դաշտում, գրում է Korrespondent-ը:
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է հուլիսի 10-ի գիշերը: Վթարից հետո օդաչուն անմիջապես փախել է:
«Օդաչուն հավանաբար կորցրել է ինքնաթիռի կառավարումը և Ан-2-ը կոշտ վայրէջք է կատարել դաշտի վրա՝ ոռոգման ժամանակ: Օդաչուն դեպքի վայրից անհետացել է, հիմա նրան փնտրում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռն արդեն բաժանվել է մասերի և հեռացվել է դեպքի վայրից: