Հարավային Օսիային վիրավորել է վրացական գինին
Հարավային Օսիայի դեսպանատան ներկայացուցիչները Մոսկվայում վրդովված էին վրացական ԽՍՀ-ի պատկերված քարտեզով, որը իր մեջ ներառում էր նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքները: Այդ քարտեզը պատկերված է եղել վրացական գինու շշի վրա: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:
Դիվանագիտական գերատեսչության անդամները անհիմն էին անվանել տարածաշրջանային հողերը Վրաստանի կազմում ներառելը:
Ըստ Հարավային Օսիայի դեսպանատան՝ «նման ամբարտավանությունը չի կարող վրդովմունք չառաջացնել»:
Դիվանագետներն ընդգծել են, որ ներկայումս Վրաստանում «ռուսաֆոբիան» և այլ ազգերի հասցեին վիրավորանքներ հնչեցնելը համարվում է նորմալ:
Ներկայացուցիչները նաև նշել են, որ վրացական օրենքների համաձայն՝ այդպիսի քարտեզի պատկերումը համարվում է քրեորեն պատժելի: