Թուրքիայում 2 տասնյակ բուժաշխատող է հոսպիտալացվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա քաղաքի բուժհաստատության առնվազն 19 աշխատակից է հոսպիտալացվել՝ քիմիական նյութից թունավորվելու հետևանքով:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի առողջապահության նախարարությունը:
«Զուբեյդե հիվանդանոցի լաբորատորիայում քիմիական նյութով լցված տարա է կոտրվել: Դրա հետևանքով տարածված գազից տուժել են հաստատության 19 աշխատակիցներ, որոնք հոսպիտալացվել են»,- ասված է հայտարարության մեջ:
Ankara’da Etlik Zübeyde Hanım Kadın Hastalıkları Eğitim ve Araştırma Hastanesi’nde, içinde kimyasal madde bulunan şişenin kırılması sonucu çıkan gazdan 19 personel etkilendi. Hastanenin giriş katı tahliye edildi. pic.twitter.com/5Ea67PkRjV
— Onedio Gündem (@onediogundem) 11 июля 2019 г.