Տաքսու վարորդը հրավիրվել է մասնակցելու օպերային ներկայացման (տեսանյութ)
Տաքսիստն իր ուղևորուհու համար Վերդիի արիան է կատարել: Հաղորդում է 1tv-ն։
Իսկ ուղևորուհին այդ ամենը տեսանկարահանել է ու տեղադրել համացանցում: Որոշ ժամանակ հետո տեսանյութը հազարավոր դիտումների է արժանացել, ապա այն տեսել է նաև Քեյփթաունի օպերայի վոկալի ուսուցիչը:
Նա տաքսիստին հրավիրել է լսումների: Հիմա տղամարդը վոկալի մասնավոր դասընթացներ է ստանում, իսկ մեկ տարի անց կկարողանա պրոֆեսիոնալ բեմ բարձրանալ:
Հաղորդվում է, սակայն, որ թատրոնն առանձնակի եկամուտ այս պահին դեռ չունի, այնպես որ, տղամարդն, ըստ ամենայնի, զուգահեռաբար կշարունակի նաև տաքսու վարորդի աշխատանքը: