1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 սեպտեմբերի 2019թ., 00:00
ՀՀ-ում իրավիճակը հակասում է ԵԱՀԿ չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյանը՝ Վարշավայում Փաշինյանի խոր լռությունը տարակուսանք է առաջացնում․ հայտարարություն Փաշինյանը կմնա որպես ղեկավար, ով ուզում է ծնկի բերել եկեղեցականներին Ինչո՞ւ են պատկան մարմինները շահագրգռված, որ սիգի որսն օրինականացվի, եթե մասնագետները դեմ են Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների զարգացումը տեղի չի ունենա ի վնաս Իրանի հետ հարաբերությունների․ ԱԳՆ Նիկոլի կուսակիցները չեն շտապում Վանեցյան-Փաշինյան հակամարտության մեջ պաշտպանել իրենց առաջնորդին. Արգիշտի Կիվիրյան Ռոնալդուն վնասվածք է ստացել Եվրոյի արժեքն ընկնում է տնտեսական հեռանկարների վատացման պատճառով Վլադիմիր Գասպարյանի դեմ ցուցմունքներ են տվել Ալեքսանդր Սարգսյանի նախկին թիկնապահները. մանրամասներ Օդաչուն կանգնեցրել է ինքնաթիռը ոզնուն չտրորելու համար Կիրկորովը պարծեցել է նվեր ստացած iPhone-ի վերջին մոդելով... միայն թե նրան խաբել են 500 զինյալ սպասում է Հնդկաստան ներխուժելու հրամանին. հնդկացի գեներալ Պետրոսյանը չի կարող մուտք գործել սեփական բնակարան Վարդան Հարությունյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «Լույս» հիմնադրամը չի մասնակցելու ԱԽ քարտուղարի հետ նախատեսված հանդիպմանը. Արմեն Աշոտյան Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո որևէ հայ կմտածի հայրենադարձության մասին. Էլինար Վարդանյան Ալեքսանդր Դրուզը կվերադառնա «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղ Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից կարող է հեռացվել միայն մի դեպքում Փաշինյանի հայտարարությունը Հայ Եկեղեցու սպասավորների առնչությամբ հավելյալ պարզաբանման կարիք ունի. Տեր Վահրամ քահանա Մելիքյան Հերթը հասնում է Պյատիգորսկ․ խայտառակ վիճակ Լարսի անցակետում (տեսանյութ) Վայոց Ձորի մարզպետը փոխգնդապետի ծեծի դեպքից հետո պետք է հրաժարական տա Տղամարդը սկզբում բռունցքով, ապա դանակով հարվածել է կնոջը Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել իմ նկատմամբ. պահեստազորի սպա Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ ԼՀԿ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկար) Արմեն Սարգսյանի կինը երթևեկում է մետրոյով (տեսանյութ) Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի վրա Ռոհանին Պարսից ծոցի երկրներին կոչ է արել համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը Սենսացիոն խոստովանություն. Ֆիլիպ Կիրկորովը պամել է՝ ինչպես է մերկապարող աշխատել «Գահերի խաղը»` «տարվա լավագույն դրամատիկ սերիալ», «Չեռնոբիլը»` «լավագույն մինի սերիալ». հայտնի են «Էմմի»-ի մրցանակակիրները Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս. ՊԵԿ-ն իրազեկում է Բժիշկը բացատրել է, թե ինչու են հայաստանցի աղջկա արցունքները բյուրեղյա եղել Գիտնականները նշել են կյանքը երկարացնող պարզ մթերքներ Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածներ են հրապարակվում նաև մերձիշխանական լրատվականներում Էրդողանը խեղկատակ է անվանել Գյուլենին Սնանկացել է աշխարհի հնագույն զբոսաշրջային ընկերությունը` Thomas Cook-ը ՍԴ-ից հետո Փաշինյանը թիրախավորելու է մամուլի օրգաններին, քանի որ դրանց մի մասն իր համար անվերահսկելի է. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Այս դեղնակտուցների օրոք ոչ մի բան չփոխվեց. Սպաների բողոքը Այդ աստիճանի դաժան ծեծը ես դատապարտում եմ, մեղավորները պետք է խիստ պատժվեն. Հրաչյա Հակոբյան Հայաստանը կիջնի գծերից. «Կոմերսանտ» Պացիենտի դիագնոզը հստակ է. «Ուռուցքը» պետք է հեռացվի Ռուսական Ս-500 համալիրը կարող է խոցել նույնիսկ երկնաքար Փաշինյանի՝ այդքան գովազդված հանրահավաքին ընդամենը 10.000 մարդ էր մասնակցում Հայաստանը հետխորհրդային տարածքում ռուսերենի իմացության մակարդակով առաջատարներից է Սիրուշոն ամուսնու ու որդու հետ Երևանի կենդանաբանական այգուց լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ) Եթե Վանեցյանն ունի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում, պետք է հրապարակի. Լիլիթ Մակունցը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Մարզպետը մեքենայից չի իջել. ծեծի ենթարկված փոխգնդապետի զինակից ընկերը մանրամասներ է պատմում դեպքից Ադրբեջանական կողմը զինծառայողի դիակը վերցնելու համար դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Փոխգնդապետը վնասվածքները ստացել է հարվածի՞ց, թե վայր ընկնելուց. պարզաբանում է հոսպիտալի պետի տեղակալը Քանդելու մոլուցքը թիրախ է վերցրել մեր արմատները, եկեղեցին, ընտանիքը․ Արա Զոհրաբյան «Ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը». Լեւոն Քոչարյան Ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ. հայտարարություն Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի ողջ մնալու հավանականությունը, ըստ բժիշկների, 0.01% է. փոխգնդապետ Կարեն Մանուկյան Թրամփը չի հերքում, որ Զելենսկու հետ քննարկել է Բայդենի հարցը Ինչու՞ էին մանրակրկիտ ցույց տալիս ԱԱԾ-ականների դեմքերը Բորիս Ջոնսոն. «Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների թիկունքում ամենայն հավանականությամբ իրանցիներն են» Լոս Անջելեսում հարձակվել են ու պատռել Ամուլսարի թեմատիկայով պաստառները «Ալաշկերտ» - «Նոա»՝ 31։0 Նույն օրը, նույն ժամին... Պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը. Մ․ Հակոբյան Պետությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի տնտեսավարողներին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Մեկ էլ Սաֆարովն էր սենց բան անում. Սպաների բողոքի ակցիան Ոնց կարող է բռունցքի մեկ հարվածով 120 կիլոգրամանոց տղուն քցեն վար Վարչապետի գերթանկարժեք վոյաժը. 330 հազար դոլար հանուն ինչի՞ (լուսանկար) Ուղիղ․ Արոնյան – Վաշյե-Լագրավ․ քառորդ եզրափակիչ առաջին պարտիա (տեսանյութ) ԱՄՆ դոլարը գնվում է առավելագույնը 475.50 դրամով. արտարժույթների փոխարժեքները՝ այսօր Սուրեն Ղամբարյանը նշանակվել է վարչապետի օգնական Մեգան Մարքլին քննադատել են 11 000 դոլարանոց զգեստ կրելու համար Գլոբալ տաքացման տեմպերն արագանում են. զեկույց Ռուս հոքեյիստը կոտրել է մրցակցի քիթը՝ խաղի ժամանակ Նիկոլը խոսում է սպայի պատվից... Արագիլների աղտոտման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի հուսահատությունը. Ռոհանի Իրանում կանանց այսուհետ կթույլատրեն ֆուտբոլային հանդիպումները դիտել մարզադաշտում. ՖԻՖԱ Ադրբեջանում շտապել են «բացատրել». զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի Բախման կետ՝ Աննա Իսրայելյանի հետ. Ուժային ղեկավարների հեռացումներ (տեսանյութ) Դեսանտավորման ժամանակ երկու մարտական մեքենա մետաղաջարդոնի է վերածվել (տեսանյութ, լուսանկարներ) Մոտ 1․5 մլրդ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին․ (տեսանյութ)
Հարցում

Փաշինյանի «սոցիալական» կտերը

«168 Ժամ»-ը գրում է․

«Պետական քաղաքականության բաղկացուցիչ մասերից է սոցիալական քաղաքականությունը, որի նպատակն է՝ բավարարել մարդկային կարիքները անվտանգության, կրթության, աշխատանքի, առողջապահության և բարեկեցության ոլորտներում:

Առօրյա կյանքում սոցիալական քաղաքականությունը հասցեավորում է, թե ինչպես են պետությունները և հասարակություններն արձագանքում սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական փոփոխություններին, աղքատության, միգրացիայի և գլոբալիզացիայի գլոբալ մարտահրավերներին:

Այն ընդգրկում է անհատի փոքր տարիքից մինչև տարեց տարիքն աջակցելու և ծառայություններ մատուցելու գործընթացներում ազգային կառավարությունների, ընտանիքի, քաղաքացիական հասարակության, շուկայի և միջազգային կազմակերպությունների դերերը: Նշյալ քաղաքականության նպատակն է նաև բացահայտել և գտնել աջակցության և ծառայությունների հասանելիության անհամաչափությունների նվազեցման ուղիները սոցիալական տարբեր խմբերի միջև: Նշվածից հետո ներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում այսօր ՀՀ-ում՝ գործող իշխանությունների կողմից վարվող սոցիալական պսևդոքաղաքականության մասով:

Կառավարությունը սկսել է սոցիալական ծրագրերի մի յուրահատուկ «շքերթ», որը մի տեսակ քաոտիկ իրավիճակ է ստեղծել սոցիալական սեկտորում:

Ինչպես հայտնի է՝ կառավարության համապատասխան որոշմամբ առողջապահության ոլորտում տեղի ունեցավ մի կարգավորում, ըստ որի՝ մինչև 0-18 տարեկան երեխաների համար սահմանվեց անվճար բուժօգնություն: Իսկ արդեն այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց առաջիկայում կենսաթոշակների բարձրացման փաստի մասին: Սրան զուգահեռ՝ հավելենք, որ դեռևս հունվարից հայտարարվել էր, որ սեպտեմբերից բարձրանալու են՝ ուսուցիչների, իսկ հունիսից՝ զինվորականների աշխատավարձերը:

Իրականում պետք է փաստել, որ այս ընթացքում որոշակի ֆինանսական ռեզերվներ, այնուամենայնիվ, կուտակվել է՝ ստվերի որոշակի կրճատման առումով, բայց քանի որ տնտեսության ընդհանուր վիճակն անառողջ է, դժվար է հասկանալ, թե ինչպես է կարողանալու տնտեսական աճի տեմպեր ու ֆինանսական համապատասխան հոսքեր ապահովել:

Սա նման է այն վիճակին, երբ գյուղացին օրըստօրե նիհարող անասունին շարունակում է նույն հաճախականությամբ կթել, ինչի հետևանքով, ի վերջո, կենդանին հյուծվում է և մի օր ուղղակի սատկում:

Այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, որ ինչ-ինչ հարցերի հատվածական ու իրավիճակային լուծումներ տալով, տնտեսությունում ներդրումներ, առավել ևս՝ աշխատատեղեր չես կարող ունենալ: Այստեղ նաև անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է մի տնտեսություն զարգանալ կամ տնտեսական աճ ունենալ, երբ այդ երկրում շարունակվում է ավելանալ գործազուրկների թիվը: Ակնհայտ է, որ Փաշինյանն այս մարտավարությանմբ երկար չի «ձգի», նաև պարզ է, որ այս սոցիալական աննշան բարձրացումներով նա ուղղակի փորձում է հանրության աչքին «թոզ փչելով»՝ հերոս երևալ:

Այս պարագայում հարկ է նշել, որ, հատկապես ուսուցիչների ու զինվորականության շրջանում նախատեսվող այդ բարձրացումները հիմնականում արվել են կրճատումների հաշվին. ոլորտում նկատելի կրճատումներ տեղի ունեցան, հարյուրավոր ուսուցիչներ կրճատվեցին դպրոցների փակվելու և միավորվելու պատճառով:

Սրանք փաստեր են, որոնք կառավարությունը զգուշորեն շրջանցում է և չի բարձրաձայնում՝ դրանք համարելով «կառուցողական քաղաքականութուն»: Տեղին է նշել, որ այդ կրճատումների հաշվին ոչ թե մեղմվել, այլ ավելի է մեծացել սոցիալական լարվածությունը, և դա առավել նկատելի է հատկապես մարզերում, որտեղ սոցիալական զգայուն շերտն ավելի մեծ ու զգայուն է:

Ստացվում է այնպես, որ ոչ թոշակների չնչին բարձրացումը (ի դեպ, հավելենք, որ նպաստառուների շարքում բողոքավորների թիվը կտրուկ ավելացել է, քանի որ գործող իշխանությունները մի յուրահատուկ «խաչակրաց արշավանք» են սկսել այդ սեկտորի բնկաչության ուղղությամբ՝ հազարավոր մարդիկ զրկվել են այդ պետական աջակցությունից), ոչ էլ աշխատավարձերի նվազագույն բարձրացումն էական հարց չեն լուծում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «յարա չեն բուժում»:

Ասվածի մասին խոսելիս՝ դիտարկենք մի կարևոր դրվագ ևս. կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»:

Դժգոհությունների հիմնական առիթ է հանդիսացել՝ հատկապես ՏԻՄ համակարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բավականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնքների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունն ինչ կարգավորմամբ է լրացվելու, և դա մնալու է համայնքապետերի «վզին»: Ակնհայտ է, որ համապատասխան գերատեսչությունների պատկան անձինք չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեցնել այս ոլորտում (լուրեր կան, որ այս որոշման նախագիծը գործադիրի համապատասխան շատ գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել):

Այս ամենը փաստելով՝ կարող ենք ընդգծել, որ Փաշինյանը փորձում է սոցիալական պատրանք ստեղծել, որպեսզի մաքսիմալ երկարաձգի իր հանդեպ հանրային աջակցության ալիքը: Պարզ է մի բան՝ Փաշինյանը հասկացել է, սոցհարցումներից էլ պարզ է, որ մարդիկ ձանձրացել են տրված սուտ խոստումներից ու սին հանձնարարականներից:

Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կուտի հայ հանրությունը՝ ուսուցիչը, զինվորն ու թոշակառուն, այն «սոցիալական կուտը», որը նրանց մատուցվում է ՀՀ գործող վարչապետի կողմից»։

website by Sargssyan