Մինչև հուլիսի 15-ը՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի
Հուլիսի 12-13-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, հուլիսի 14-16-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 13-14-ը կնվազի 2-3 աստիճանով։
Հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: