1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հուլիսի 2019թ., 00:00
Բրազիլիայում սուպերմարկետի այցելուները լվացքի փոշու տուփերի մեջ կոկաին են հայտնաբերել Քրիստին Լագարդը հրաժարական տվեց ԱՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնից «Վրաստանը կորցրել է ինքն իրեն». Մարիա Զախարովա ՀՔԾ-ն հաստատել է դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին լուրը Անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում Կարթն ընկած մարդակեր-շնաձուկը ձկնորսներին քաշել է 3 կիլոմետր (տեսանյութ) Օրենքով գող» Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը Սևանա լճում մաքրման կայաններ կտեղադրվեն․ լճի պահպանության հանձնաժողովի նախագահ Մեր պատասխանը Վենետիկին. չեք թողում վեթինգ անենք, ջեբները պլան կգցենք: Ռուստամ Բադասյանը ցանկանում է աշխատել սեփական թիմով. Հայտնի է Տիգրան Խաչիկյանի ազատման պատճառը Մենք կհետեւենք, որպեսզի բացառվի Սահմանադրությանը հակասող կոնվենցիաների վավերացումը. ՄԻՊ Ռոբերտ Քոչարյանը եւ Մանվել Գրիգորյանը քաղբանտարկյալներ են Թուրքիան 1-ին տեղում է Գերմանիայից զենք-զինամթերք գնող երկրների ցանկում ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է շփման գծում տիրող վիճակը Հնարավոր չէ 30 աստիճան սկոլյոզ ունեցող անձն ունենա նման կեցվածք. Մարինա Խաչատրյանը արդարադատության նախարարի մասին «Հայաստանի մասով իրավիճակն այլ է». Լավրով «Նոր» Հայաստանի իշխանությունները հասցրին փչացնել հարաբերությունները Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ Ստեփանավանի Չքնաղ գետում ձկները սատկում են ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել Վեթինգը ՀՀ իշխանությունների պատկերացմամբ. խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում Սաակաշվիլին Ուկրաինայի ճանապարհների կառուցմամբ զբաղվելու ցանկություն է հայտնել Արհեստական բանականությունը Ռուբիկ խորանարդը հավաքում է ընդամենը 20 քայլի միջոցով Աննա Սեդոկովան խոստովանել է, որ ամսվա ընթացքում 1 մլն ռուբլուց ավելի է ծախսում «Ծեր» Ուտյաշեւան, Բուզովան, Ուրգանտը. ինչ է արել FaceApp-ը շոու-բիզնեսի աստղերի հետ Երեւանում բեռնատարը հարվածել է թունելի վերեւի հատվածին Սեւանի՝ ջրիմուռների կուտակման տեղերում, լողալ չի կարելի, եւ դա անհերքելի փաստ է. Գաբրիելյան Պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ եւ որեւէ մեկին անիմաստ հերոս չդարձնել (տեսանյութ) Սոցիալական ցանցերը նվազեցնում են դեռահասների ինքնագնահատականը եւ դեպրեսիա առաջացնում. հետազոտություն «Դլե յամանը»՝ ճապոնացի երիտասարդների կատարմամբ Տղա ջան, ո՞վ է ձեզ թույլ տվել նման կերպ խոսել, ներողություն խնդրեք. Սամվել Գրիգորյանը՝ պատգամավորին Սոբչակը նիհարելու հետաքրքիր ձեւ է գտել Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական հարվածները Լավրովը նշել է ՌԴ-ի եւ Վրաստանի ուղիղ օդային հաղորդակցության վերսկսման պայմանները Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը Երևանում մինչև շաբաթավերջ տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ՀՀ փոխոստիկանապետը Վիեննայում կմասնակցի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներին Ֆրանսիացի նախարարը հրաժարական է տվել ծովախեցգետիններով ու թանկարժեք գինով ճաշկերույթներ կազմակերպելու մասին լուրերի ֆոնին Վարչապետն արարողակարգի պատասխանատու է նշանակել Սթոունհենջի կառուցման գաղտնիքը բացահայտված է Ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել Իշխանությունները փորձում են փողով լուծել լրատվականների հարցը Հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ Թուրքիայում ռուսական Ս-400-երը կարող են նոր «սառը պատերազմի» պատճառ դառնալ Թրամփ․ Ափսոս, որ ԱՄՆ-ը չի կարող իրականացնել F-35-ների վաճառքը Թուրքիային Ադրբեջանի բնակչությունը ավելացել է 31 հազարով եւ անցել տասը միլիոնի սահմանը Անհերքելի է Ձեր մեծ ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում. Արմեն Սարգսյանը՝ Մերկելին Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Նեոբոլշևիզմը հակացուցված է Հայաստանին ԱԱԾ-ն արդեն ֆեյսբուքում է Դավիթ Տոնոյանը և Լին Թրեյսին քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը Էմերի․ «Արսենալն» առաջիկա օրերին կունենա 3-4 ուժեղ նորեկ Ներկայացվել է Երեւանի տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը. այն կգործարկվի Ո՞վ է պատասխան տալու քարաթափումից զոհված կնոջ եւ նրա 12-ամյա դստեր համար ԱՄՆ դոլարը գնվում է 475.50 դրամ, եվրոն՝ 532 դրամ առավելագույն փոխարժեքով Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում. Ավինյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ-ի կառուցմանը հնարավոր մասնակցության մասին. Ավինյան Արքայազն Հարրին պատմել է իր որդու առաջին քայլերի մասին Սոչիում նկարահանել են Սև ծովի վրա բարձրացող հսկայական ջրային պտտահողմը (տեսանյութ) Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան Ռուստամ Բադասյանն իր հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում ՍԴ-ի մասով ասվածն ուժի մեջ է, չե՞ք հավատում, անօրինական քայլ արեք Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոդյանը Ե՞րբ կհարցաքննվի Սերժ Սարգսյանը. «հարցաքննվողների» շարքում արդեն 20-30 անուն կա «Համեստը». Ռուստամ Բադասյանը իր շքեղ տնից տեղափոխվել է հայրական տուն. Նա մտավախություն ունի Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկը անցել է իշխանության կո՞ղմը ԵՄ-ից փողի ստացումն ուշանում է. ինչու է դանդաղել անցումային արդարադատության ընթացքը Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան. Մանրամասներ են հայտնի Պարազյանը միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանից աջակցություն կորզելու համար Աննախադեպ իրողություն. ՀՀ-ի, Արցախի եւ ընդդիմության տեսակետները համընկել է գոնե մեկ հարցում ԱԳՆ-ում դեսպանների հետ փակ հանդիպում կլինի, մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել Իշխանությունները փորձում են Սևանի խնդիրն օգտագործելով դրսից փող «կպցնել» ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը Արագածոտնի մարզպետը տուգանվել է ճանապարհ փակելու համար. մանրամասներ «Բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար». Արսեն Թորոսյան Անգելա Մերկելը պետք է բուժզննման ենթարկվի. Բունդեսթագի պատգամավոր Տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագծով՝ գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն կլինի 42-ը
Հարցում

Հայաստանի համար Թուրքիան անվտանգության սպառնալիք է․ նախարար Մնացականյանի ելույթը Բաթումի համաժողովում

Վրաստանում այսօր՝ հուլիսի 11-ին, մեկնարկել է Բաթումի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Արևելյան գործընկերության՝ որպես ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնության համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է․ «Դրանք մեր ըդնհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողովին, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»։


Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հանրային կառույցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում․ «Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»: Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում:

ԱԳ նախարար Մնացականայնն ընդգծել է, որ 2018 թ. կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»:

Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»:

Նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ:

Մնացականյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում։ «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գորընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»:

website by Sargssyan