Դատավորները ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրում. քվեարկությունը մեկնարկել է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկությունը։
Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կայանալու է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Քվեարկության ավարտից հետո ընդհանուր ժողովը կքննարկի 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ դառանալու համար երդվելու հարցը։