22-ամյա կինը երեխա է գողացել ծննդատնից վաճառելու համար
Ղազախստանի Թարազ քաղաքում ոստիկանությունը ձերբակալկել է 22-ամյա կնոջ, ով կասկածվում է ծննդատնից նորածին գողանալու մեջ՝ նպատակ ունենալով վաճառել երեխային: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Կատարված հանցագործության մասին ահազանգը ոստիկանությունը ստացել է հուլիսի 8-ին: Տեսախցիկների ֆիքսած կադրերի շնորհիվ իրավապահները կարողացել են քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերել երեխային:
Հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը, ով մանկահասակ երեխա ունի, կարող է բանտում հայտնվել մինչև 10 տարի ժամկետով: