Դոնի Ռոստովում փոխհրաձգությունից վիրավորված Արսեն Մարկոսյանը ՀՀ քաղաքացի չէ
Դոնի Ռոստովում փոխհրաձգությունից վիրավորված Արսեն Մարկոսյանը ՀՀ քաղաքացի չէ: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ օրերս Դոնի Ռոստովի Ժմայլովա փողոցի վրա փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Առանց համարանիշի երկու մեքենաներ մոտեցել էին մեկ այլ մեքենայի և կրակ բացել վերջինիս ուղղությամբ: Մյուս մեքենայում գտնվել են վարորդը և երկու կանայք: Հայտնի է, որ կանայք չեն տուժել: Քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: