Զելենսկիին շատ նման մեկը բարձրացել է Ռադայի շենքի տանիք և սելֆի արել (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատեր Միխայիլ Գոլուբն իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցում մի տղամարդ՝ կոստյումով, գտնվում է Վերին Ռադայի շենքի տանիքում, հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշել է, որ տղամարդը շատ նման է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Նկարներից մեկում նա հենված է պետական դրոշը պահող սյանը, մյուսում՝ սելֆի է անում:
«Զելենսկին նոր սելֆի-վիդեո է անում»,- գրել է օգտատերը: Մեկնաբանություններում մյուս օգտատերերը ենթադրել են, որ Ուկրաինայի նախագահը «հոգնել է և որոշել է հեռանալ»: