Զակարպատիեի բնակիչները փակել են Պորոշենկոյի ճանապարհը և թույլ չեն տվել նրան նախտնրական հավաք անցկացնել (տեսանյութ)
Զակարպատիեի շրջանի բնակիչները թույլ չեն տվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին նախընտրական հավաք անցկացնել Սվալյավա քաղաքում և «ամո՜թ, ամո՜թ» բացականչություններով հեռացրել են նրան՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ, հաղորդում է Strana.ua-ն:
«Ամո՜թ, ամո՜թ, թալանեցիր բանակը, բոլորիս թալանեցիր»,- բղավել են քաղաքացիները:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են զայրացած բնակիչները փակում նախկին նախագահի ճանապարհը, նրանցից մեկը նույնիսկ փորձում է քաշել նրա կոստյումից: Պորոշենկոյին «խելագարված ամբոխից» փրկում են անվտանգության աշխատակիցները: