ԵՄ-ն կարող է դադարեցնել բարձր մակարդակով Թուրքիայի հետ շփումները
Եվրամիությունը կարող է դադարեցնել բարձր մակարդակով Թուրքիայի հետ շփումները՝ Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի կողմից հորատման աշխատանքների պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:
Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկը կարող է սահմանափակել Թուրքիային վարկերի տրամադրումն ու հաստատել հաջորդ տարի 146 մլն եվրոյի չափով օգնության կրճատումը:
Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացրած տարբերակները ներառում են բարձր մակարդակով հանդիպումների, ինչպես նաեւ ավիացիոն համաձայնագրի բանակցությունների չեղարկում:
Հիշեցնենք, որ Թուրքիան նավեր էր ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի հորատման համար: Նիկոսիան հայտարարում է, որ դա ինքնիշխանության խախտում է: