Սահմանադրության եւս մեկ ինքնակոչ եւ ցինիկ մեկնաբան
Սահմանադրական դատարանի որոշումը՝ քննության ընդունել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանի դիմումը որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանն առաջացել է որոշ շրջանակների անհանգստությունը:
Հիմա, երբ ակնհայտ է, որ ՍԴ նորընտիր դատավոր, հայտնի շրջանակների սպասարկու Վահե Գրիգորյանի ավանտյուրան չի անցնում, այս գործի դրոշակակիրը դարձել է նրա ընկերը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանը:
Վահե Գրիգորյանի ընկերը դարձել է նրա գործի շարունակողը՝ Սահմանադրության հերթական ինքնակոչ մեկնաբանը եւ հայտարարում է, թե ինչ է թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բեկանվել, ապա Սահմանադրական դատարանի կողմից այդ դիմումը չէր կարող վարույթ ընդունվել:
Այս ամենից հետո նա անում է վերջին շրջանում սովորական դարձած հերթական արկածախնդիր քայլը եւ Օրենսդիր ու Գործադիր իշխանություններից, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահից ակնկալում է որոշոակի գործողություններ ՍԴ անդամների նկատմամբ:
Մենք այստեղ գործ ունենք ոչ միայն սովորական արկածախնդրության, այլ անբարոյականության հետ համեմված արկածախնդրության հետ, քանի որ կրկին անգամ իրենց նենգ նպատակներին հասնելու համար շահարկվում է մարտի մեկը, օգտագործվում մարտի մեկի զոհերի հարազատների եւ ընտանիքի անդամների վիշտը:
Եգորյանը հայտարարում է, թե դիմումը ներկայացնում է մարտի մեկի զոհերի իրավահաջորդների անունից: Համաձայնեք, սա արդեն անբարոյականության գագաթնակետն է:
Սա արդեն իրավական բանդիտիզմ է, որը պետք է շատ արագ համարժեք արձագանքի արժանանա: Մենք փորձադաշտի վերածելու եւ արկածախնդիրների անձնական նկրտումների համար օգտագործման հայրենիք չունենք:
Եթե Վահե Գրիգորյանի արկածախնդրությունը տապալվեց, ապա դրանից պետք է որոշ ուժեր մհետեւություններ անեին եւ ոչ թե այս արկածախնդիր գործի դրոշակակիր, առաջամարտիկ դարձնեին նրա ընկերոջը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am