1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հոկտեմբերի 2019թ., 00:00
Նոր դատ. «Լիդիան Արմենիան» պետք է 3 կետով ապացուցի, որ Սերգեյ Բագրատյանը հենց իրենց մասին է ասել ՍԴ մեկ այլ դիմում վերջերս ևս ներկայացվել է, որը վերաբերում է ոլորտի կատարելագործման հնարավորությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Անտառանյութի արտահանման անհասկանալի վիճակագրություն շարքից Պաշտոնանկություն՝ Սերժ Սարգսյանի եղբոր «պատճառով» «Գեներալ Կարապետյանը, լավ գիտի, չէ՞ որ 1-ին ինֆորմացիան հետախույզներն են տալիս». Ապրիամովը՝ ապրիլյանի մասին Հայաստանի 58 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում. ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը Հայկ Հարությունյանի հետ ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան հեռացել է երկրից. իսկ ինչո՞ւ Ո՞վ է Հայաստանի թեկնածուն. Պայքարը թեժացնողներ կան Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. դա գաղտնի է պահվում անգամ վարչապետի շրջապատից Երևակայությունը գիտելիքից կարևոր է Էրդողանը նվաստացրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին Մոտենում ենք թշնամանքի կրիտիկական սահմանագծին․ Արցախի ԱԽ քարտուղար Պարոնայք, բացեք ձեր աչքերը, թիրախում Զանգեզուրն է․ Արթուր Ղազինյան Համազգային պայքարի փոխարեն ականատես ենք դառնում ընտրյալների պայքարի Թուրքիան կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին. Չավուշօղլու Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվելու դեպի Արցախի սահման և հատելու այն (տեսանյութ) Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի՝ չնայած իշխանությունների արգելքին Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է Ադրբեջանի օդուժը համալրվեց ռադիոլոկացիոն նոր կայանով Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի» Արքայադուստր Դիանայի հետքերով. Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Պակիստանի Չիթրալ շրջան (լուսանկարներ) «Քանի՞ սիրիացի փախստականի եք ընդունել դուք». Էրդողանը՝ Արաբական պետությունների լիգային Նոր թրենդ. զգեստ օղազրահից, որ «կզինաթափի» ցանկացած տղամարդու (լուսանկարներ) Զավորոտնյուկի Instagram-յան էջում նրա հիվանդության մասին նոր հաղորդագրություն է հայտնվել ԱՄՆ-ը կիբեռգրոհ է իրականացրել Իրանի դեմ Airbus-ի ներկայացուցիչները Հայաստանում ծանոթանում են համագործակցության հեռանկարներին Կալիֆոռնիայում նավթապահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել Մարզական ակումբում ձանձրացած անվտանգության աշխատակիցն իրեն ձեռնաշղթայել է եւ չի կարողացել ազատվել Ընդդիմադիրները թույլ չեն տվել Քերի Լեմին ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին Երևանում մինչև հոկտեմբերի 20-ը տեղումներ չեն սպասվում Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև» Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Նոր ուղղությունների համար կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում կգործեն նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ․ Նիկոլ Փաշինյան Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան Ստոկհոլմում քննարկվել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները Ամեն տարի չենք կարող ստվերից 62 մլրդ դրամ գերավճար ապահովել. պետք է տնտեսությունն աճի. Դավիթ Անանյան Հայկական կոնյակը կորցրել է իր որակը, քանի որ հայկական խաղողի սպիրտով չի արտադրվում. Հրաչ Բերբերյան Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն տպվել. Դավիթ Անանյանի պարզաբանումը Կրասնոյարսկում տղամարդիկ դաժանորեն սպանել են մարզիկին և տեսանյութը հրապարակել համացանցում (տեսանյութ) Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը. Իգոր Պոպով Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար. Ավետիք Չալաբյան Հայաստանի բնակչությունը համատարած կասկածելի որակի աղ է օգտագործում. կոմբինատի տնօրեն Կառավարությունը 500 հազար դոլար կբաժանի Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցներին Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ. ՔԿ Գիտնականները հետեւել են երջանկության մակարդակին վերջին 200 տարում Այսօր առավոտյան հարձակման ենթարկված ոստիկանները պարգեւատրվել են. մեկը՝ հետմահու Երևանից Եվրոպա ավիատոմսեր՝ սկսած 30 եվրոյից. Ryanair-ը գալիս է Հայաստան ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ ձրիակե՛ր Շվեդիան չեղյալ է հայտարարել Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ կշարունակի գործողությունը Սիրիայում. Էրդողան Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել, մեկի նկատմամբ էլ կհարուցվի. Անուններ են հայտնի Գիտնականները պատմել են լուսնային նոր հանելուկի մասին «Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վերջո, մենք քրգործ հարուցեցինք». Դավիթ Անանյանը մանրամասներ հայտնեց Արմեն Գյուլբուդաղյանց. Հաջորդ երկու խաղում դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար Ակցիա Թբիլիսիում՝ ի աջակցություն Սիրիայում Թուրքիայի գործողությունների Պեսկովին նվիրված զենքը արժեցել է 6000 դոլար Կիևը կոչ է արել Եվրոպային խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Մոսկվայում հայ դերասանին «բանկի աշխատակիցները» կողոպտել են Այս պահի դրությամբ 114 հազար մեքենա է ներկրվել Հայաստան. նախորդ տարի 60-63 հազարով պակաս է եղել. ՊԵԿ Թուրք հետախույզին ուղարկեին Հայաստան՝ այսպիսի վնաս չէր տա գյուղատնտեսությանը, ոնց որ մերոնք տվեցին. Հրաչ Բերբերյան ՊԵԿ նախագահն ամեն ամիս ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգեւավճարները. Դրանք միշտ լինելու են. Դավիթ Անանյան «Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները Սլովակիայում դեկտեմբերին հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի. ՊԵԿ Զանգվածային թունավորումից հետո վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ՍԱՏՄ Իշխանությունը ծնում է նոր վահե գրիգորյաններ... Ինչպես անել, որ հունվարի 1-ից հետո ներկրվող մեքենաների համար կիրառվի մաքսազերծման հին կարգը. Կա նման հնարավորություն ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով ձևավորված Մեծ պալատի խնդիրը լինելու է հնարավոր խախտումները կանխարգելելը. (տեսանյութ) Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. մանրամասներ Արման Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ոստիկանների հետ միջադեպից Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել իր՝ պաշտոնից ազատվելու մասին Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է Գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը
Հարցում

Երբ Տուսկն ասում է՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, պետք է հավելեր՝ Սաֆարովին բանտ նստեցնեն. Դ. Բաբայան

Հուլիսի 9-ին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Դ. Տուսկը նաև նշել է, որ Բաքվում քննարկել են Արցախի հակամարտության հարցը, որը, նրա խոսքով՝ չունի ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում. «ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը: Մենք գնահատում ենք լարվածության ընդհանուր անկումը, բայց, ինչպես համանախագահները, մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով: Զսպումը կարևոր է, ինչպես նաև՝ խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտի վերականգնման միջոցները։

ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-հայտարարել է Տուսկը։

Ադրբեջան կատարած այցից հետո, այսօր ԵՄ խորհրդի նախագահն այցելել է նաև Հայաստան։ Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Տուսկը վերահաստատեց, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում. «Երկու կողմերն էլ պետք է միջոցներ ձեռնարկեն վերականգնելու նպաստավոր միջավայր խաղաղության հասնելու համար։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԵՄ-ն սատարում է խաղաղության գործողություններին և պատրաստ է աջակցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ քայլերին»,-նշեց նա։

Դոնալդ Տուսկի տարածաշրջան կատարած այցի և Արցախի հիմնահարցի վերաբերյալ արված հայտարարությունների շուրջ 168.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

–Պարոն Բաբայան, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, որն ըստ էության Եվրամիության դիրքորոշումն է։

–Այս հայտարարությունը պետք է նաև դիտարկել Երևանում նրա արած հայտարարության հետ։ Որքանով տեղյակ եմ, ի տարբերություն Բաքվի, Երևանում նա չի խոսել ազգերի ինքնորոշման իրավունքի ու սկզբունքների մասին։ Հետևաբար՝ սա նշանակում է՝ կա՛մ պարոն Տուսկը չի ցանկացել ավելի բարդացնել իրավիճակը, որպեսզի չզայրացնի Ադրբեջանին, կա՛մ այստեղ կան խնդիրներ։

Մենք բավականին կոշտ պետք է արձագանքենք, քանի որ Եվրոպայի հետ մեր կապերն արժևորում ենք։ Իսկապես Եվրոպան և եվրոպական տարածքը դիտարկում ենք՝ որպես մեզ բարեկամ, որը քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրաններից մեկն է, և չենք ուզում, որպեսզի մեր հարաբերությունները վատթարանան, հակառակը՝ ցանկանում ենք, որպեսզի պահպանենք նորմալ ու լավ հարաբերություններ։ Այդ պատճառով որքան էլ ծանր ու խիստ լինի, պետք է ասենք, որ նման մոտեցումը ճիշտ չէ, օրինակ՝ Եվրամիությունը, այսպես ասած, եղբայրական ու լավ հարաբերություններ է պահպանում ֆաշիստական Ադրբեջանի հետ, գնում է Բաքու, և գովաբանում են մեկը մյուսին, որևէ անդրադարձ չի կատարում Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, ազգային փոքրամասնությունների ճնշումներին, տարբեր տիպի նացիստների հերոսացումներին։ Այնտեղ անցկացնում են առաջին համաեվրոպական խաղերը և այնպիսի հայտարարություններ անում, կարծես Ադրբեջանն իր զարգացման գործում ու մակարդակով Ֆրանսիան է կամ Դանիան։

Ի՞նչ է սա նշանակում. սա մարտահրավեր է ոչ այնքան մեզ, որքան Եվրոպային, վերջապես իրենք էլ պետք է կողմնորոշվեն, թե ինչի՞ կողմնակից են՝ այն արժեքների՞, որոնց մասին կենացներ են բարձրացվում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն, թե՞ շահերի, թե՞ խավիարի, ի վերջո, ի՞նչն է կարևոր իրենց համար։ Այդ խստությունն արդեն պետք է դրսևորենք, որովհետև արժևորում ենք Եվրոպայի հետ հարաբերությունները, որի համար ոչ ճիշտ քայլերի մասին մենք պետք է բարձրաձայնենք և ասենք, որ դա ճիշտ չէ։ Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանին գովաբանել, միջազգային իրավունքը միայն տարածքային ամբողջականությո՞ւնն է, այնտեղ մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշման իրավունք չկա՞. այդ դեպքում ինչպե՞ս են ճանաչել Կոսովոն։ Նույն Եվրամիությունը հազար որոշումներ ունի այդ ամենի վերաբերյալ, այդ ինչպե՞ս ստացվեց, այսինքն՝ խտրականությո՞ւն է տեղի ունենում, դրա համար Եվրոպան պետք է կողմնորոշվի, քանի որ սա շատ վտանգավոր է նաև իր համար։ Հայտարարել մի բան, անել մեկ այլ բան, մենք տեսնում ենք, թե դա ինչ իրավիճակ է ստեղծում նույն Եվրոպայում, դա հետևանք է նաև այսպիսի քաղաքականության։ Այս ամենը, բնականաբար, մենք պետք է մատնանշենք բարի ցանկություններից ելնելով՝ գիտակցելով Եվրոպան՝ որպես հարազատ տարածաշրջան, իսկ հարազատների միջև ամեն ինչ պետք է շատ պարզ լինի, իսկ եթե խիստ զրույց պետք է լինի՝ պետք է լինի։ Միևնույն ժամանակ՝ պետք է շարունակենք Եվրոպայի հետ զարգացնել մեր հարաբերությունները՝ մտապահելով հետևյալը, որ բոլորի համար առաջնայինն իրենց ազգային շահն է։ Հետևաբար՝ Տուսկի հայտարարությունները մեզ համար ահազանգ պետք է լինեն, որ մենք պետք է միշտ ապավինենք սեփական ուժերին, վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն, ավելի խորացնենք ու զարգացնենք հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ, նաև՝ Իրանի ու ԱՄՆ-ի հետ, և երբևէ չառաջնորդվենք այնպիսի «արժեքներով», որոնք նույնիսկ այն երկրները, որոնք պետք է պահպանեն՝ չեն պահպանում։

–Ձեր բարձրացրած անհանգստությունները ՀՀ իշխանությունները պե՞տք է բարձրաձայնեն Տուսկի հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ, թե՞ ոչ։

–Խնդիրն այն է, որ կան, այսպես ասած, հանրային և ոչ հանրային խողովակներ։ Արցախը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող առաջամարտիկ, մեզ իրավունք ենք վերապահում բարձրաձայնել այս հարցերի մասին, քանի որ մեր պայքարը՝ ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պաշտպանության համար նույնիսկ եվրոպական շատ քիչ երկրներ են այդ ճանապարհն անցել, որը մենք ենք անցել։ Իրավունք ենք վաստակել այդ խնդիրների մասին բարձրաձայնելու։ Որևէ ձևով մեր պայքարն ավելի քիչ չէ, քան ամենազարգացած եվրոպական և ժողովրդավարական երկրներում է, այդ ճանապարհին շատ զոհեր ենք տվել։ Մենք պետք է բարձրաձայնենք, որ պայքարում ենք այս արժեքների համար, և, եթե դրա մասին հայտարարում են, ապա թող բարի լինեն ու հարգեն մեր պայքարը։

«Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, որ հայկական կողմն ինչ-որ միակողմանի քայլեր է ձեռնարկելու, չարաչար սխալվում է»

–Ի տարբերություն Բաքվի, Երևանում Տուսկը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության։ Ինչո՞ւ խաղաղության մասին նման հայտարարություն նա չարեց նաև Բաքվում։

–Երբ Տուսկն ասում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, նաև պետք է հավելեր, որ Սաֆարովին բանտ նստեցնեն, որպեսզի խաղաղության նախապատրաստվեն։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե դահիճը հերոսացվում է, իսկ Տուսկն ասում է, որ պետք է հարգենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ է սա նշանակում։ Շնորհակալություն բարի ցանկությունների համար, մենք նախապատրաստվում ենք խաղաղության, և դրա համար մեր բանակը պետք է լինի ամենաբարձր մարտունակության բերմամբ, սա է խաղաղության բանալին։ Շնորհակալ եմ, որ նա նման բարի ցանկություններ ունի, և, որպեսզի այդ ամենը լինի ավելի առարկայական, կրկնում եմ՝ Արցախը վաստակել է այդ իրավունքը՝ բարձրաձայնելու այս մասին։ Մենք ավելի շատ ենք պայքարել և զոհեր տվել՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար, քան շատ ու շատ երկրներ։ Հետևաբար՝ ասում ենք՝ ուզում եք խաղաղություն, մենք էլ ենք ուզում, և դրա համար գնացեք ու նացիստների հետ խոսեք և բերեք կառուցողական դաշտ։ Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, որ հայկական կողմն ինչ-որ միակողմանի քայլեր է ձեռնարկելու, դահիճներին ցուցաբերելու է զինատյացություն, չարաչար սխալվում են։

website by Sargssyan