1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հուլիսի 2019թ., 00:00
Անշարժ գույքի գները ՀՀ-ում շարունակում են աճել. Նիկոլ Փաշինյան Նորանոր «իջեւաններ» են սպասվում. Ծովագյուղցիները համբերատար սպասել են, բայց արդեն որոշել են ճանապարհը փակել Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն Ադրբեջանը չի միացել Կրոնի ազատության նախարարական համաժողովի հայտարարությանը Գիտնականները հերքել են սուրճի ազդեցությունը քաղցկեղի դեմ պայքարում Ռոբերտ Քոչարյանի գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է. Հրայր Թովմասյան ՍԴ-ի դիմումից նրանք են դժգոհություն հայտնում, ովքեր իրենց հռչակել են եվրոպական արժեքների կրողներ Քրգործ է հարուցվել «Սևան ազգային պարկի» հատվածում մաքրման աշխատանքներ կատարող ընկերության դեմ Կոսովոյի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին Գիտնականները պատմել են, թե ինչպես տարեց տարիքում 30 տարով երիտասարդացնել ուղեղը «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց խաբել են. Արթուր Ղազինյան Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենք. Փաշինյան Զորամասի հրամանատարի դրդմամբ N զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամ. Գործն ուղարկվել է դատարան Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն Մե բանըմ պատմեմ, հիշեք...Ֆելիքս Ցոլակյանի պատմությունը, որ ամենալավ օդաչուները հայերն են (տեսանյութ) Քոչարյանի կողմից Երևան տանկեր մտցնելը բացարձակ ապատեղեկատվություն է. Քոչարյանի պաշտպան. Տեսանյութ Կիսաերեվակայական․․․ Ամուսինս նոր էր վերադարձել ՌԴ–ից, փայտի գործ չենք անում. Իջևանցի կինը պնդում է՝ ամուսնուն ապօրինի են ձերբակալել (տեսանյութ) Զելենսկին զրույցի ժամանակ մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ) Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ. (տեսանյութ) Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ Ալլա Պուգաչովան Յուրմալայում 500 հազար եվրո արժողությամբ նոր բնակարան ունի (լուսանկար) Պրակտիկայում չեմ հիշում, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր. ԲԴԽ նախագահ Տրապիզոնում ամբոխը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով (տեսանյութ) Հրաժարականից 9 ամիս անց երդում տված Նախշուն Տավարացյանը կրկին հրաժարական տվեց Մերկելին անհանգստացնում են եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը «Իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել, իսկ նրանք իմ բնակիչները չեն». Տավուշի մարզպետ Ես էլ էի հայտնվել Մխիթարյանի իրավիճակում. ադրբեջանցիներն ինձ սպառնում էին. Ալեքսանդր Կարապետյան ԱՄՆ Կոնգրեսում մութ ուժերի հեռացման ծես է կատարվել (տեսանյութ) Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը Պորոշենկոյին Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ չեն թողել, նա ստիպված է եղել նստել օթյակում Գերմանիայում երեխաներին կարմրուկի դեմ չպատվաստվելու դեպքում նախատեսված է 2500 եվրո տուգանք «Նրա համար դա պատվի հարց էր». Սաակաշվիլին հայտնել է՝ որքան ճշտապահ է եղել Զելենսկին իր ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելու հարցում Մերկելն՝ իր առողջական վիճակի մասին Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք Եվրահանձնաժողովի նոր նախագահը կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է Դրանք իմ բնակիչները չեն. Իջևանում տեղի ունեցածի մասին խոսելիս` Տավուշի մարզպետը բորբորքվեց (տեսանյութ) «Ռուսթավի 2»-ի ղեկավարությունը փոխվում է Դանակահարություն Երեւանում Աթենքում երկրաշարժը խուճապ է հարուցել Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան Կարեւոր հայտարարություն Պուտինից՝ Դոնբասի մասին Միջազգային ընկերություններն արտադրությունները տեղափոխում են Չինաստանից Զինվորական գործը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. մեզ պետք է լինել ամենաինտելեկտուալ բանակը. Փաշինյան Մոսկվան եւ Պեկինը համատեղ լուսնակայան կստեղծեն Մերկելն «այլ կյանքի» հույս ունի քաղաքականությունից հեռանալուց հետո Վերա Բրեժնեւայի զգեստները կարելի է վարձակալել ու կրել Քիչ առաջ կրկին Իջևան ժամանեցին մեծաթիվ ոստիկանական խմբեր Քոչարյանի գույքի վրա կալանքի հարցով դատախազության բողոքն անհիմն է, ամոթալի է նման բողոք դատարան ներկայացնելը. Պաշտպան Գ. Նազարյան. «Եթե հետեւություններ չանենք ավելի ծանր եւ բարդ իրավիճակում կհայտնվենք» ԶԼՄ-ները նշել են Ճապոնիայում անիմե ստուդիան հրկիզողին դրդող հնարավոր պատճառները Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը բարձրանում է Ռոբերտ Հովհաննիսյանը` Իսպանիայի շախմատային մրցաշարի հաղթող Լետիցիա Կաստան մերկացել է ամսագրի ֆոտոշարքի համար ԲԴԽ անդամներն այսօր հանդիպելու են խուզարկված դատավոր Դավիթ Գրիգորյանին Բախտներս բերել է՝ որևէ աշխատողի անունը Քոչարյան չի եղել, թե չէ նրան էլ կառգրավեին. Փաստաբանը խուզարկության մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան Հետաձգվեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը 13 հոգու փոխարեն երթուղայինում 40 հոգի (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը, «որպես բուտկա», սեփականաշնորհել է դատախազությունը» (տեսանյութ) Վրաստանի հանդեպ «գինու» պատժամիջոցների թեման փակ է. ՌԴ ԱԳՆ Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել Կանադայի դասընկերներիս հետ ընկերներ ենք մինչ այսօր․ Սիրուշո (լուսանկարներ) Կիևը Մոսկվային առաջարկում է միաժամանակ ազատ արձակել Սենցովին և Վիշինսկուն Ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ «F-35 ծրագրից Թուրքիայի բացառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա». Թուրքիայի ՊՆ Պայթյուն Սիսիանում. կա մեկ զոհ Գյուլնարա Քարիմովան կալանավայրից հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը սնվել է ՊՆ ուսումնական զորամասում (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին Իրանը հերքում է ԱՄՆ բանակի կողմից իրանական ԱԹՍ-ի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի ստվերը կամ ինչու են այսքան վախեցած իշխանությունները Եվրոն այսօր գնվում է 534 , ռուսական ռուբլին՝ 7.54 դրամ առավելագույն փոխարժեքով Մոսկվան ուզում է լինել վրաց ժողովրդի ընկերը «Մոսկվա-Երևան» չվերթի մանրամասները ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների դեմ պատժամիջոցների նախագիծ Երևանի տներից մեկում աղվես են բռնել
Հարցում

ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումը

Սահմանադրական դատարանը երեկ վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Վարույթ է ընդունվել 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով:

ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը և 169-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 71-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանը որոշեց.


1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը՝ ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, մերժել,

բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել,


գ) Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

2. Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:

3. Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:

4. Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

5. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին»:

ՍԴ որոշմանն ամբողջապես կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել էր նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել էր մեղադրող կողմի բողոքը՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։ Վերաքննիչ դատարանը փաստորեն բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումը, և որոշել էր գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

website by Sargssyan