«Իմ քայլը» հիմնադրամից 514 միլիոն 866 հազար դրամ է փոխանցվել է դասական երաժիշտներին․ (տեսանյութ)
Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և դասական երաժշտության կոլեկտիվների միջև համագործակցության հուշագիր կնքվեց։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ մեկ տարվա ընթացքում 514 միլիոն 866 հազար դրամ է «Իմ քայլը» հիմնադրամից փոխանցվել է դասական երաժշտության ստեղծագործական խմբերին՝ հավելավճարի տեսքով։