Երեխայի սեռն իմանալ ցանկացող ծնողների կատակը վատ ավարտ է ունեցել (տեսանյութ)
Ավստրալական Գոլդ-Կոստ քաղաքում զույգը երեկույթ է կազմակերպել, որի ժամանակ ցանկացել է իմանալ ապագա երեխայի սեռը, սակայն տոնախմբությունն ավարտվել է հրդեհով: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Ապագա ծնողների նախաձեռնությամբ, նրանք պետք է երեխայի սեռն իմանային ծխի գույնով, որը պետք է բաց թողներ հատուկ այդ նպատակով պատրաստված ավտոմեքենան: Կապույտ ծուխը կնշանակեր, որ տղա է ծնվելու, վարդագույնը` աղջիկ:
Սկզբում ամեն ինչ հարթ է ընթացել, երևացել է կապույտ ծուխը, բոլորն ուրախացել են: Ավտոմեքենան դանդաղ շարժվել է հյուրերի ուղղությամբ, սակայն պայթյուն է տեղի ունեցել և մեքենան բռնկվել է` արձակելով սև ծուխ: Ավտոմեքենայի վարորդը բավական ուշ է հասկացել, որ հարկավոր է դուրս թռչել:
Աղբյուրը հայտնում է, որ, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ժամանած տեղի ոստիկանությունը ձերբակալել է վարորդին` տրանսպորտային միջոցը վտանգավոր վարելու համար: Արդյունքում` նա 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից և տուգանվել 1000 դոլարով: