Սևանից նոր իշխանության օրոք իրականացվում է հսկայական ծավալների ձկնգողություն
Եկեք ինչպես ասում են ծուռ նստենք շիտակ խոսանք: Բնապահպանական տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանը ֆեյսում գրառում է անում ու փաստերով ներկայացնում, որ Սևանից տարիներ շարունակ այդ թվում նոր իշխանության օրոք իրականացվել է արդյունաբերական մասշտաբների հասնող և տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառություն ենթադրող ձկնգողություն:
Տասնամյակներ շարունակ Սևանից ապօրինի որսը հանգեցրել էր ձկնապաշարների էական նվազման ինչը իր հերթին անդրադարձ է ունեցել լճի էկոլոգիական վիճակի վրա: Եթե 90-ականների սկզբին Սևանի սիգի պաշարները կազմել են 30 000 տոնա ապա ներկայումս այն գնահատվում է 800 տոնա, թեև հնարավոր է, որ այն չափազանցված է և իրականում ունենք ավելի քիչ ձկնապաշար:
Ինչպես իր գրառման մեջ նշում է Բնապահպանական տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանը լայնամասշտաբ ձկնգողության մասին ինքը զեկուցել է վարչապետին և Սևանի ազգային պարկում ստուգումներ սկսելու հրաման տալու նախորդ օրը ազատվել աշխատանքից:Իր ազատումը վարչապետի ամենաառեղծվածային ազատումներից էր, քանի որ տեսչության պետի աշխատանքներից բնապահպան հանրության (փորձագետներ, ակտիվիստներ) կողմից որևէ դժգոհություն չկար այլ ընդհակառակը կար դրական արձագանք և սպասում ի տարբերություն Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, որը մեղմ ասած չի վայելում բնապահպան հանրության (փորձագետներ, ակտիվիստներ) վստահությունը:
Ելնելով նրանից, որ Արթուր Գրիգորյանի ազատումից հետո Սևանից ձկնգողության կանխարգելման մասով լայնամասշտաբ միջոցառումներ չեն իրականացվել, ապա կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ, որ ձկնգողությունից ստացվող շահույթի մի մասը գնում էր և գնում է իշխանության ամենաբարձր օղակ: Այստեղ ինչպես ասում են «կոռուպցիոն ռիսկ» կա:
Ներկայումս խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի կողմից հարցը «լղոզելու» և խնդրում անհասցե մեղավորներ փնտրելու միտումը պատասխանատվությունից խուսափելու քայլեր են:
Խնդիրը հատկապես մտահոգիչ է ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից Սևանը Արցախի հարցի հետ նույն հարթության մեջ դիտելու համատեքստում: Եթե Արցախի հարցում էլ ցուցաբերվի նույն անփութությունը կամ դիտավորությունը ինչպես Սևանի հարցում ապա.. էլ չասեմ:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից