Պուտինի հետ հանդիպմանը աղջկա ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
Եկատերինբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպած աղջիկը, քիչ էր մնացել, կորցներ գիտակցությունը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ռուսական Telegram-ալիքներից մեկը:
Պուտինը Եկատերինբուրգ է ժամանել Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպելու համար:
Միջոցառման ժամանակ աղջիկներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան գրկած դուրս են բերել լսարանից:
Նշվում է, որ նկատելով դա՝ Պուտինը խնդրել է օգնել նրան և բժիշկ գտնել:
Ավելի ուշ համալսարանից մեկնաբանել են աղջկա առողջական վիճակը: Ինչպես հայտնել է բուհի մամլո քարտուղարը, աղջկա հետ ամեն ինչ կարգին է, հոսպիտալացման կարիք չի եղել:
Տեսանյութը՝ այստեղ