Ադրբեջանում 76-ամյա սկեսրայրը խանդի հողի վրա սպանել է հարսին
Ադրբեջանական Գերանբոյ քաղաքում տեղի 76-ամյա բնակիչը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հարսին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ սպանության մեղադրանքով ձերբակալվել է Գասիմ Իսկենդերովը, որը խոստովանել է, թե հարսին սպանել է խանդի հողի վրա: Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: