Ռուսաստանը չի իջնի Պուտինին հայհոյած վրաց լրագրողի մակարդակին, իսկ Քալաձեն պահանջում է պատժել
ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի անդամ Սերգեյ Կալաշնիկովը կոչ է արել ձեռնպահ մնալ վրաց լրագրող Գուբանիայի հոյհոյանքին արձագանքելուց:
«Մեր պետությունը չպետք է արձագանքի այդ խուլիգանական արարքին, քննարկի հնարավոր պատասխանների հարցը: Արձագանքել՝ նշանակում է իջնել այդ մակարդակին»:
Կալաշնիկովն ասել է, թե լրագրողի ասածները վկայում են բացառապես նրա ցածր մակարդակի մասին: «Մենք ցավոտ ենք արձագանքում դրան, բայց կարիքը չկա, չէ որ լուսինը Երկրի վրա չի ընկել»,- ասել է նա:
Իսկ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն սուր քննադատության է ենթարկել վրաց լրագրողին, ասելով, թե նա պարզապես թշնամաբար է տրամադրված ոչ թե Պուտինի, այլ հենց երկրի նկատմամբ, ակնարկելով, որ այն ուժը, որին պատկանում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը արդեն մեկ անգամ նման պահվածքով երկիրը հասցրել է ողբերգության:
Քալաձեն կարծում է, որ լրագրողը եւ հեռեւստաալիքը պետք է պատասխան տան այդ արարքի համար:
Նա շեշտել եւ խնդրել է, որ լրագրողի արածը ոչ մի դեպքում չկապեն հայրենասիրության հետ:
Top-News.am