1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 հոկտեմբերի 2019թ., 00:00
Քրդերը թուրքերից հետ են վերցրել Ռաս էլ Այն քաղաքը Հնագետները վերականգնել են մոտ 4000 տարի առաջ ապրած եգիպտական արքայադստեր արտաքինը Նոր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թ­յուն­նե­րի հա­մար «հա­զար դրամ­նե­րի» հիմնադ­րա­մը Օ­վեր­տո­նի պա­տու­հան է դար­ձել, ո­րից կա­րող են ցած նետ­վել Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» Եվրո-2020․ Օրվա հանդիպումները Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը ԱՄՆ-ն ուղղակի չի պատրաստվում այլեւս հանդուրժել Սիրիա Թուրքիայի ներխուժումը. Մայքլ Փենս Անկարան վիրավորվել է ԵՄ-ից Մոլորակը վերջին երկու ժամում Ֆինլանդիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը ՀՀ-ն գեոտուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ ունի. ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Ան-ն նվազեցրել է հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսավորումը. աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ուսպենսկայան թեժացրել է ամուսնացած Նիկոլայ Եֆրեմովի հետ սիրապեի մասին լուրերը (տեսանյութ) «Հայելի» ակումբի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի Ընդդեմ եկեղեցու, հայերենի եւ հայոց պատմության. ո՞վ է Արայիկ Հարությունյանը ԱՄՆ նախագահը հրամանագիր ստորագրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին Երևանում հարեւանները վիճաբանել, ծեծել են իրար․ նրանց մեջ եղել է գնդապետ եւ սպորտի մարզիչ Մի մտեք հայոց լեզվի տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի. նրա հետ մրցակցում է Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո պարողը Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ԱԳՆ գլխավոր քարտուղարի որդին տաքուկ ծառայում է ՊՆ-ում, հյուրերին է ուղեկցում Ախպոր ախպերներն էլ չեն օգնի. Ի՞նչ եղավ, որ հանկարծ փոխվեց Փաշինյանի կարծիքը Փաշինյանը չի կտրի «սուպերվարչապետական» համակարգի ճյուղը, որի վրա նստած է Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ Սա յազվայություն չէ, պատրաստ եմ Փաշինյանի հետ հանդիպել եթերում. Հրանտ Բագրատյան Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. փակ հանդիպում է եղել. ինչ է կատարվում «Իմ քայլի» ներսում Թրամփի եւ Զելենսկիի հեռախոսազրույցի հայկական նախապատմությունը Էդուարդ Աղաջանյանն ու «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են․ կարեւոր մի հարց է քննարկվել Ինչպես են քվեարկել ՍԴ անդամները Հրայր Թովմասյանի հարցով քննարկմանը. Եղել է միայն մեկ դեմ «Սա մի աստիճան նորություն է». ՀՅԴ-ն իր գործունեությունը սկսում է Արցախի՞ց Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների պլան Բ-ն եւս անհիմն է. եթե կա խախտում, դա արել է Արա Բաբլոյանը «Սաբոտա՞ժ է». Մայրենիի ու մեր պատմության մերժումը բուհերում․ նախարարության որոշման հետքերով Դավիթ Սանասարյանի պատմությունը․ սայթաքեց, ընկավ դանակի վրա և այդպես իրար հետևից՝ ութ անգամ «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան (տեսանյութ) Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Թրամփը հայտարարել է Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների շուտափույթ սահմանման մասին Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. Նա կհեռացվի նաեւ համալարանի՞ց Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը դատապարտել է Սիրիա ներխուժումը. Էրդողանը կատաղել է Հանգուցյալը ծիծաղեցրել է սգացողներին սեփական հուղարկավորության ժամանակ (տեսանյութ) Նորօրյա բոլշևիզմն՝ իր պրոպագանդիստական պլակատներով Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Իտալիան կվերանայի Թուրքիային զենքի մատակարարման պարտավորագրերը Այժմ ամենահարմար պահն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. կոնգրեսական Եղիսաբեթ II-ը խորհրդարանում ելույթի ժամանակ հրաժարվել է թագից Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը ԵՄ-ը քննարկում է Թուրքիա զենքի արտահանման արգելքի հնարավորությունը ՍԴ դատավորները չտրվեցին ճնշումներին և մասնագիտական որոշում կայացրին Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Իրանի պատգամավորները դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքական ագրեսիան Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ «5+1» ձևաչափի շրջանակներում՝ պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոհանի «Մի՞թե մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմի մեջ մտնենք ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի հետ». Թրամփ Ես ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու ԱԺ դիմումը. Ավետիք Չալաբյան Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. Հայաստանում ՄԹ դեսպանություն Դեռ ուշքի չեմ գալիս. Քարդաշյանը նոր գրառում է արել ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ նախաձեռնությունը Սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը Ինչպես է «օրենքով գող» Պզոն դստեր հարսանիքին պարում «Դոլյա վառավսկայա» երգի տակ (տեսանյութ) Թուրքական հրետանին հիվանդանոց է հրետակոծել Ով է հավակնում ռուսական գողական աշխարհի գահի համար. անունը հայտնի է (լուսանկարներ) Անի Զախարյանը կփորձի դառնալ ՀՀ վարչապետ. նա հեղափոխություն կանի (տեսանյութ) Պետեր Չեխն իր նորամուտն է նշել հոկեյում (տեսանյութ, լուսանկարներ) «Սրտումս Երեւան». Ինչպե՞ս է Երեւանը պատրաստվում իր տոնին Վանաձորի զինված միջադեպի գործով երկրորդ անձն է կալանավորվել․ ՔԿ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ջորջ Քլունին ամուսնության հոբելյանի նախօրեին դավաճանել է կնոջը Աթամբաեւի պաշտպանությունը կխնդրի թույլատրել նրան չմասնակցել դատական նիստերին Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել աղքատության դեմ պայքարում նոր մոտեցման համար Քանյե Ուեսթը նոր ալբոմի ներկայացման ժամանակ խոստովանել է, որ կրոնափոխ է եղել Պուտինը սաուդցի միապետին ճախրուկ կնվիրի Էրդողանը վիրավորել է արաբներին «Էրեբունի» ԲԿ–ում 47-ամյա հղի կին է մահացել Սանասարյանը հերքում է՝ երեխայի վրաերթի չի ենթարկել ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ. Հրայր Թովմասյան Նշվել են գրասենյակային աշխատանքի բացասական հետեւանքները Արայիկ Հարությունյանին մեղադրում են անսկզբունքայնության մեջ «Նա խուսափում էր մեծահասակների ընկերակցությունից». Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրականում Մայքլ Ջեքսոնին «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել Թուրքիայի ՊՆ. «Սիրիայում իրականացվող ռազմագործողության շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել»
Հարցում

ԱՄՆ-ն սուր է պատրաստում ղարաբաղյան հանգույցը կտրելու համար

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ նամակին՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ նշելով, որ եթե այն իրական լիներ, իսկական սենսացիա կլիներ, քանի որ դրանում նշվում է, որ ՀՀ կառավարությունն իբրև թե խոստանում է մոտ ժամանակներս հայկական զորքերը դուրս բերել ԼՂ-ից՝ ՆԱՏՕ-ին մերձենալու համար։

Նամակում նշվում է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի մոտեցման հիմնական խոչընդոտը հայկական զորքերի ներկայությունն է Ադրբեջանի հետ վիճելի տարածքներում։ «Այդ խոչընդոտը կվերացվի տարվա ընթացքում»,- իբրև թե խոստանում է Փշաինյանը։

«Սա ոչ թե ֆեյք է, այլ նույնիսկ ֆեյքի քառակուսի։ Եթե Նիկոլ Փաշինյանն այդպիսի բան գրեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կամ մեկ ուրիշի, ապա դա կլիներ նրա ղեկավարության վերջին օրը։ Եվ երկրորդ, Հայաստանն իր զորքերը չունի չճանաչված հանրապետությունում։ Պաշտպանական գծում ղարաբաղյան բանակի ստորաբաժանումներն են, իսկ հայկական զորքերը ՀՀ տարածքում են՝ թեկուզև սահմանին շատ մոտ»,- գրում է թերթը՝ հավելելով, որ նամակն ուսումնասիրած փորձագետները վստահ են, որ այդ ֆեյքը սերում է ոչ թե Հայաստանից, այլ դրսից։

«Վաշինգտոնի համար Երևանի և Բաքվի բանակցությունների ներկայիս ֆորմատը փակուղային է։ Ամերիկացիներն առաջարկում են այլ տարբերակ՝ «խաղաղություն՝ տարածքների գնով»։ Արագ և էժան։ Իհարկե, ինչ-որ մեկը կպարտվի, սակայն գլխավոր խոչընդոտը կվերացվի, և հաղթողն իր կամքով ԱՄՆ-ի լծի տակ կընկնի՝ երախտագիտությունից ելնելով։ Կարևորն այն է, որ Ղարաբաղը՝ որպես չլուծված վեճի առարկա, կդադարի գոյություն ունենալ։ Այս պլանն ամբողջովին տեղավորվում է և ԱՄՆ ռազմավարության նոր հայեցակարգի շրջանակում «ի հակազդեցություն Կրեմլի չարակամ ազդեցության» Եվրոպայում, Եվրասիայում կենտրոնական Ասիայում և աշխարհի այլ տարածաշրջաններում՝ հատկապես հետխորհրդային շրջանում։

Ամերիկացի գործիչների կարծիքով՝ անհրաժեշտ է Ստեփանակերտը վերադարձնել բանակցային սեղան։ Տարօրինակ կերպով Վաշինգտոնի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները գրեթե ամբողջովին համընկնում են իրար հետ։ ԱՄՆ-ի համար Ստեփանակերտի ձայնը կարևոր է միայն նրա համար, որպեսզի ապահովի նրա համաձայնությունը գործողությունների ամերիկյան պլանին։ Այդ ժամանակ Երևանը բողոքելու ոչինչ չի ունենա՝ ելնելով հենց Փաշինյանի տրամաբանությունից։ Թվում է, թե այստեղ անհանգստանալու ոչինչ չկա, սակայն արդեն հաջորդ տարի ԼՂ-ում նախագահական ընտրություններ են անցկացվելու, և Վաշինգտոնին շատ պետք կգար իրեն ավելի հակված և «բանակցելու ունակ» ղեկավարությունը Ստեփանակերտում։ Եվ ներկայիս դրությունը փոխելու պոտենցիալ հնարավորություն կա։

Մտքեր են առաջ քաշվում նաև ԼՂ իշխանությանը Փաշինյանի կողմնակիցներից մեկին տեսնելու մասին։ Փաշինյանը, ի շահ այդ տրամադրությունների, խորացնում է ԼՂՀ ներկայիս ղեկավարության հետ կոնֆլիկտը։ Եվ, ի դեպ, նախկին նախագահ Քոչարյանի հետապնդումը, որը կարող է և անձնական մոտիվներ ունենալ հիմքում, հստակորեն խորացնում է պառակտումը։ Հիշենք թեկուզ այն, որ Բակո Սահակյանն անձամբ դատարանում երաշխավոր կանգնեց նախկին նախագահի համար, սակայն մի քանի շաբաթ անց դատարանը չեղարկեց ընդունված որոշումը՝ այդպիսով փաստացի ԼՂՀ ղեկավարին, կարելի է ասել, անձնական վիրավորանք պատճառելով։ Ստացվում է, որ քաղաքական գործիչներին, ովքեր պարտավոր են առկա հանգամանքներում մեջք մեջքի կանգնած լինել, իրար դեմ են հրահրում՝ երրորդ երկրի շահերի շրջանակում։ Պաշտոնական Երևանից նեղացել են և՛ Ղարաբաղի ոստիկանապետը, և՛ ԱԽ նախկին քարտուղարը, և շատ ուրիշները։

Փաշինյանի շրջապատից վկայություններ են հասնում, որ նրան խորհուրդ են տալիս Ղարաբաղում իր համակիրների պարտության դեպքում օգտագործել իշխանության գալու նույն տեխնոլոգիան, որն օգտագործեց անձամբ ինքը։ Այսինքն՝ Ղարաբաղում «թավշյա հեղափոխություն» անել՝ մինչև անգամ մասսայական բողոքի ցույցեր կազմակերպելով։ Սակայն հաշվի առնելով այն, ինչ ասվեց վերևում, մեծ կասկածներ կան, որ այդ միտքը կհաջողի, և հաղթողը «Ղարաբաղի բանալիները» կհանձնի Երևանին, այլ ոչ թե օրինակ՝ Վաշինգտոնին։

Առավել հավանական է, որ նամակի ֆեյքը և այլ ֆեյքեր, որոնք վերջին շրջանում եղել են, կան, ու ամենայն հավանականությամբ կլինեն, կոչված են ավելի մեծ պառակտություն հրահրել ՀՀ և Ղարաբաղի ղեկավարության միջև։ Որպեսզի բանը հասնի «ամուսնալուծությանը» և «քո խաղալիքները հետ վերցրու»-ներին։ Կամ թեկուզ նրան, որ էմոցիոնալ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս գա և անցնի գիծը, որից հետո վերադարձ չկա դեպի ԼՂ ղեկավարության հետ հաշտություն և նորմալ հարաբերություններ»։

website by Sargssyan