Կիպրահայերի բողոքի ցույց են անցկացրել՝ պահաջելով վերաբացել Կիպրոսի Մելգոնեան վաժարանը
Հուլիսի 3-6-ը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է գտնվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաեւ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակից NEWS.am-ին հայտնու են, որ մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո հայ խորհրդարանականները երեկ երեկոյան այցելեցին Կիպրոսի հռչակավոր «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը 2005 թվականից չի գործում:
Հատուկ այս այցի համար կիպրահայերը կազմակերպել էին բողոքի ցույց` ընդդեմ ՀԲԸՄ կողմից դպրոցի փակման որոշման: Ցուցարարները, որոնց կազմում կային նաեւ ԱՄՆից եւ Եվրոպայից ժամանած մելքոնյանցիներ, նշում էին, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ակնկալում են նաեւ հեղափոխություն Սփյուռքում, եւ չի կարելի թույլ տալ Սպիտակ եղեռնի իրականացումը:
«Օտար հողի վրա հային հայ պահողը մայրենի լեզուն ու մշակույթն է, ինչպե՞ս կարելի է փակել հայկական դպրոցը, որի կարիքը ոչ միայն համայնքը, այլեւ ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող տարածաշրջանն այդքան ունի»,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները:
Ազդեցիկ ելույթով հայ պատգամավորներին դիմեց «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հիմնադիր նախագահ Արսինե Շիրվանյանը, որի խոսքն ամբողջությամբ հայկական կրթական հաստատությունների, հայ ինքնության պահպանման, հզորացման ու այդ ուղղությամբ աննահանջ պայքարի կոչ էր` ուղղված ամբողջ աշխարհի հայերին:
Պատվիրակության անդամները իրենց համակրանքը հայտնեցին պայքարող հայրենակիցների զգացմունքների նկատմամբ ու խոստացան է’լ ավելի խորամուխ լինել հարցի լուծման տարբերակների մեջ` ընդգծելով, որ դպրոցի հարցը հայկական օրակարգում է:
Նշենք նաեւ, որ բողոքի ցույցին մասնակցում էին նաեւ եղբայրական Կիպրոսի տարբեր պաշտոնյաներ, հայտնի կուսակցությունների նախագահներու պարզապես Մելգոնեանի հարգն ու արժեքը իմացող քաղաքացիներ: