Դժբախտ պատահար ադրբեջանական բանակում
Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Համաձայն տեղեկատվության՝ զինվորականներից մեկի ձեռքից ընկել եւ պայթել է տանկային ական։ Միջադեպի հետեւանքով զոհվել են ենթասպա Ամիդդին Շամհալի օղլու Աղալարովը եւ կրտսեր լեյտենանտ Սամիր Չինգիզ օղլու Սալահովը։ Բացի այդ, պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է ենթասպա Նուրլան Ռահիմ օղլու Մամեդովը։ Վարվում է հետաքննություն։