Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով հույսեր տածել ԱՄՆ-ի նկատմամբ
Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մեծ հույսեր է տածում ԱՄՆ-ի նկատմամբ: Ինչպես գրում է minval.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:
«Ադրբեջանը մեծ հույսեր է տածում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի նկատմամբ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման համար, ինչը հիմնված կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանն ակտիվ համագործակցում են տնտեսական ոլորտում:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անձամբ Թրամփի կողմից «հետևողական և վճռական» դիրքորոշման հույս ունի: