Իտալիա այցելած Հյու Գրանտը պաշտոնյային շփոթել է պապարացիի հետ և խլել նրա հեռախոսը (տեսանյութ)
Կնոջ հետ Իտալիա այցելած հայտնի դերասան Հյու Գրանտը տեղի պաշտոնյային շփոթել է պապարացիի հետ և խլել նրա հեռախոսը, հաղորդում է Daily Mail-ը:
Դերասանը Հռոմում կնոջ հետ զբոսնելիս է եղել, երբ հանդիպել է AMA քաղաքային թափոնների ուտիլիզացման ընկերության ղեկավար Լուիզ Մելարային:
Կինն այդ պահին տեսագրելիս է եղել, թե ինչպես է ռեստորաններից մեկի սեփականատերը թափոնները նետում կենցաղային թափոնների համար նախատեսված հատվածը:
Մելարան փակել է դերասանի կնոջ՝ Աննա Էլիզաբեթ Էբերշտեյնի ճանապարհը, ինչը Գրանտը, ըստ երևույթին, որպես վիրավորանք է ընդունել:
Գրանտը դիմել է Մելարային՝ ասելով. «Ոտքդ կնոջս դիմացից այն կողմ տար», և ձեռքը տարել է տեսախցիկի ուղղությամբ՝ այն վերցնելու:
Մելարայի պնդմամբ՝ նա չի ճանաչել Հյու Գրանտին և նրա կնոջը և ոտքը նրանց դիմաց է դրել՝ հասկացնելու, որ ճանապարհը չփակեն, քանզի տեսագրում է:
«Հետևումս կանգնած Գրանտը վերցրեց հեռախոսս: Ես այն ետ վերցրի»,-հայտնել է կինը:
Նշվում է, որ կնոջ գործընկերները ներկայացրել են պաշտոնյային՝ այդպիսով հարթելով վիճաբանությունը: