Ադրբեջանը Թուրքիայի ամենահուսալի ընկերն է. հարցում
Թուրքական Քադիր Հասի անվան համալսարանի անցկացրած հարցման համաձայն՝ երկրի բնակչության 65,3 տոկոսն Ադրբեջանին համարում է Թուրքիայի ամենահուսալի ընկերը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Հարցման համաձայն՝ բնակչության 45 տոկոսը կարծում է, որ Թուրքիան իսլամական պետություն է, իսկ 17,6 տոկոսը կարծում է, որ այն, այնուամենայնիվ, աշխարհիկ և եվրոպական երկիր է:
Հարցվածների 81,3 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում Թուրքիայի համար:
61,1 տոկոսի համաձայն՝ Անկարան պետք է բանակցություններ վարի Եվրամիությանն անդամակցելու համար, և կարծում է, որ հինգ տարի անց Թուրքիան կդառնա ԵՄ լիիրավ անդամ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում