1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հուլիսի 2019թ., 00:00
Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ Հայկ Մարությանն ազատվում է «սեւերից». աշխատակազմը 40%-ով նորացվել է. կան «սեւ» ու «սպիտակ» աշխատողներ Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ քրեական մեղադրանք կներկայացնի NASA-ն ցանկանում է մարդ ուղարկել Մարս մինչեւ 2033 թվականը Առճակատումը սրվում է. Սահմանադրական դատարանի` ձիով քայլը. որն է լինելու հաջորդ քայլը Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի լուծարման «նյութահեղափոխական» պատճառները. գնորդների անունները գաղտնի են ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել. Ովքեր են եղել կողմ եւ ովքեր՝ դեմ Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը. Ինչ-որ մարդիկ «զավթել են» այն Խոստումներ, որ մնացին անկատար Փաշինյանը Քոչարյանի գերին է դարձել. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Անշարժ գույքի գները ՀՀ-ում շարունակում են աճել. Նիկոլ Փաշինյան Նորանոր «իջեւաններ» են սպասվում. Ծովագյուղցիները համբերատար սպասել են, բայց արդեն որոշել են ճանապարհը փակել Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն Ադրբեջանը չի միացել Կրոնի ազատության նախարարական համաժողովի հայտարարությանը Գիտնականները հերքել են սուրճի ազդեցությունը քաղցկեղի դեմ պայքարում Ռոբերտ Քոչարյանի գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է. Հրայր Թովմասյան ՍԴ-ի դիմումից նրանք են դժգոհություն հայտնում, ովքեր իրենց հռչակել են եվրոպական արժեքների կրողներ Քրգործ է հարուցվել «Սևան ազգային պարկի» հատվածում մաքրման աշխատանքներ կատարող ընկերության դեմ Կոսովոյի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին Գիտնականները պատմել են, թե ինչպես տարեց տարիքում 30 տարով երիտասարդացնել ուղեղը «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց խաբել են. Արթուր Ղազինյան Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենք. Փաշինյան Զորամասի հրամանատարի դրդմամբ N զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամ. Գործն ուղարկվել է դատարան Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն Մե բանըմ պատմեմ, հիշեք...Ֆելիքս Ցոլակյանի պատմությունը, որ ամենալավ օդաչուները հայերն են (տեսանյութ) Քոչարյանի կողմից Երևան տանկեր մտցնելը բացարձակ ապատեղեկատվություն է. Քոչարյանի պաշտպան. Տեսանյութ Կիսաերեվակայական․․․ Ամուսինս նոր էր վերադարձել ՌԴ–ից, փայտի գործ չենք անում. Իջևանցի կինը պնդում է՝ ամուսնուն ապօրինի են ձերբակալել (տեսանյութ) Զելենսկին զրույցի ժամանակ մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ) Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ. (տեսանյութ) Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ Ալլա Պուգաչովան Յուրմալայում 500 հազար եվրո արժողությամբ նոր բնակարան ունի (լուսանկար) Պրակտիկայում չեմ հիշում, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր. ԲԴԽ նախագահ Տրապիզոնում ամբոխը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով (տեսանյութ) Հրաժարականից 9 ամիս անց երդում տված Նախշուն Տավարացյանը կրկին հրաժարական տվեց Մերկելին անհանգստացնում են եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը «Իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել, իսկ նրանք իմ բնակիչները չեն». Տավուշի մարզպետ Ես էլ էի հայտնվել Մխիթարյանի իրավիճակում. ադրբեջանցիներն ինձ սպառնում էին. Ալեքսանդր Կարապետյան ԱՄՆ Կոնգրեսում մութ ուժերի հեռացման ծես է կատարվել (տեսանյութ) Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը Պորոշենկոյին Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ չեն թողել, նա ստիպված է եղել նստել օթյակում Գերմանիայում երեխաներին կարմրուկի դեմ չպատվաստվելու դեպքում նախատեսված է 2500 եվրո տուգանք «Նրա համար դա պատվի հարց էր». Սաակաշվիլին հայտնել է՝ որքան ճշտապահ է եղել Զելենսկին իր ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելու հարցում Մերկելն՝ իր առողջական վիճակի մասին Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք Եվրահանձնաժողովի նոր նախագահը կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է Դրանք իմ բնակիչները չեն. Իջևանում տեղի ունեցածի մասին խոսելիս` Տավուշի մարզպետը բորբորքվեց (տեսանյութ) «Ռուսթավի 2»-ի ղեկավարությունը փոխվում է Դանակահարություն Երեւանում Աթենքում երկրաշարժը խուճապ է հարուցել Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան Կարեւոր հայտարարություն Պուտինից՝ Դոնբասի մասին Միջազգային ընկերություններն արտադրությունները տեղափոխում են Չինաստանից Զինվորական գործը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. մեզ պետք է լինել ամենաինտելեկտուալ բանակը. Փաշինյան Մոսկվան եւ Պեկինը համատեղ լուսնակայան կստեղծեն Մերկելն «այլ կյանքի» հույս ունի քաղաքականությունից հեռանալուց հետո Վերա Բրեժնեւայի զգեստները կարելի է վարձակալել ու կրել Քիչ առաջ կրկին Իջևան ժամանեցին մեծաթիվ ոստիկանական խմբեր Քոչարյանի գույքի վրա կալանքի հարցով դատախազության բողոքն անհիմն է, ամոթալի է նման բողոք դատարան ներկայացնելը. Պաշտպան Գ. Նազարյան. «Եթե հետեւություններ չանենք ավելի ծանր եւ բարդ իրավիճակում կհայտնվենք» ԶԼՄ-ները նշել են Ճապոնիայում անիմե ստուդիան հրկիզողին դրդող հնարավոր պատճառները Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը բարձրանում է Ռոբերտ Հովհաննիսյանը` Իսպանիայի շախմատային մրցաշարի հաղթող Լետիցիա Կաստան մերկացել է ամսագրի ֆոտոշարքի համար ԲԴԽ անդամներն այսօր հանդիպելու են խուզարկված դատավոր Դավիթ Գրիգորյանին Բախտներս բերել է՝ որևէ աշխատողի անունը Քոչարյան չի եղել, թե չէ նրան էլ կառգրավեին. Փաստաբանը խուզարկության մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան Հետաձգվեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը 13 հոգու փոխարեն երթուղայինում 40 հոգի (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը, «որպես բուտկա», սեփականաշնորհել է դատախազությունը» (տեսանյութ) Վրաստանի հանդեպ «գինու» պատժամիջոցների թեման փակ է. ՌԴ ԱԳՆ Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել Կանադայի դասընկերներիս հետ ընկերներ ենք մինչ այսօր․ Սիրուշո (լուսանկարներ) Կիևը Մոսկվային առաջարկում է միաժամանակ ազատ արձակել Սենցովին և Վիշինսկուն Ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ «F-35 ծրագրից Թուրքիայի բացառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա». Թուրքիայի ՊՆ Պայթյուն Սիսիանում. կա մեկ զոհ
Հարցում

Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի Մհերը շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել: Նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել: Տարիներ անց Մհերը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ:

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կագնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»:

Դեռևս փոքր հասակում սկսում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի աշակերտ էր, և նա օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ,որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին: Այդտեղից սկսվեց նրա թատերական կյանքը:

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։

1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:
1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից։

Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...»։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

 

 

 

 

 

 

website by Sargssyan