Գողերը 150 շիշ թանկարժեք գինի են հափշտակել ռեստորանից
Ֆրանսիայի բարձրակարգ ռեստորաններից մեկից գողերը հափշտակել են մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ գինիներ, հաղորդում է ТСН-ն:
Նշվում է, որ գողերը կես մետր լայնությամբ թունել են փորել դեպի գինու մառան և այդկերպ ներխուժել ռեստորան: Այդտեղից գողերը հափշտակել են 150 շիշ բարձրակարգ գինի:
Ռեստորանատերերը վստահ են, որ գողերը նախապես լավ հետազոտել են տեղանքը, քանի որ հենց այդ ժամանակ նկուղում վերանորոգում էր, և անվտանգության համակարգը լավ չի գործել:
«Նրբաճաշակ» գողերն իրենց հետ տարել միայն լավագույն խմիչքները, որոնց արժեքը գնահատվում է 400-600 հազար եվրո:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում