1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հոկտեմբերի 2019թ., 00:00
«Գեներալ Կարապետյանը, լավ գիտի, չէ՞ որ 1-ին ինֆորմացիան հետախույզներն են տալիս». Ապրիամովը՝ ապրիլյանի մասին Հայաստանի 58 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում. ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը Հայկ Հարությունյանի հետ ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան հեռացել է երկրից. իսկ ինչո՞ւ Ո՞վ է Հայաստանի թեկնածուն. Պայքարը թեժացնողներ կան Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. դա գաղտնի է պահվում անգամ վարչապետի շրջապատից Երևակայությունը գիտելիքից կարևոր է Էրդողանը նվաստացրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին Մոտենում ենք թշնամանքի կրիտիկական սահմանագծին․ Արցախի ԱԽ քարտուղար Պարոնայք, բացեք ձեր աչքերը, թիրախում Զանգեզուրն է․ Արթուր Ղազինյան Համազգային պայքարի փոխարեն ականատես ենք դառնում ընտրյալների պայքարի Թուրքիան կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին. Չավուշօղլու Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվելու դեպի Արցախի սահման և հատելու այն (տեսանյութ) Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի՝ չնայած իշխանությունների արգելքին Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է Ադրբեջանի օդուժը համալրվեց ռադիոլոկացիոն նոր կայանով Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի» Արքայադուստր Դիանայի հետքերով. Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Պակիստանի Չիթրալ շրջան (լուսանկարներ) «Քանի՞ սիրիացի փախստականի եք ընդունել դուք». Էրդողանը՝ Արաբական պետությունների լիգային Նոր թրենդ. զգեստ օղազրահից, որ «կզինաթափի» ցանկացած տղամարդու (լուսանկարներ) Զավորոտնյուկի Instagram-յան էջում նրա հիվանդության մասին նոր հաղորդագրություն է հայտնվել ԱՄՆ-ը կիբեռգրոհ է իրականացրել Իրանի դեմ Airbus-ի ներկայացուցիչները Հայաստանում ծանոթանում են համագործակցության հեռանկարներին Կալիֆոռնիայում նավթապահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել Մարզական ակումբում ձանձրացած անվտանգության աշխատակիցն իրեն ձեռնաշղթայել է եւ չի կարողացել ազատվել Ընդդիմադիրները թույլ չեն տվել Քերի Լեմին ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին Երևանում մինչև հոկտեմբերի 20-ը տեղումներ չեն սպասվում Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև» Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Նոր ուղղությունների համար կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում կգործեն նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ․ Նիկոլ Փաշինյան Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան Ստոկհոլմում քննարկվել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները Ամեն տարի չենք կարող ստվերից 62 մլրդ դրամ գերավճար ապահովել. պետք է տնտեսությունն աճի. Դավիթ Անանյան Հայկական կոնյակը կորցրել է իր որակը, քանի որ հայկական խաղողի սպիրտով չի արտադրվում. Հրաչ Բերբերյան Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն տպվել. Դավիթ Անանյանի պարզաբանումը Կրասնոյարսկում տղամարդիկ դաժանորեն սպանել են մարզիկին և տեսանյութը հրապարակել համացանցում (տեսանյութ) Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը. Իգոր Պոպով Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար. Ավետիք Չալաբյան Հայաստանի բնակչությունը համատարած կասկածելի որակի աղ է օգտագործում. կոմբինատի տնօրեն Կառավարությունը 500 հազար դոլար կբաժանի Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցներին Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ. ՔԿ Գիտնականները հետեւել են երջանկության մակարդակին վերջին 200 տարում Այսօր առավոտյան հարձակման ենթարկված ոստիկանները պարգեւատրվել են. մեկը՝ հետմահու Երևանից Եվրոպա ավիատոմսեր՝ սկսած 30 եվրոյից. Ryanair-ը գալիս է Հայաստան ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ ձրիակե՛ր Շվեդիան չեղյալ է հայտարարել Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ կշարունակի գործողությունը Սիրիայում. Էրդողան Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել, մեկի նկատմամբ էլ կհարուցվի. Անուններ են հայտնի Գիտնականները պատմել են լուսնային նոր հանելուկի մասին «Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վերջո, մենք քրգործ հարուցեցինք». Դավիթ Անանյանը մանրամասներ հայտնեց Արմեն Գյուլբուդաղյանց. Հաջորդ երկու խաղում դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար Ակցիա Թբիլիսիում՝ ի աջակցություն Սիրիայում Թուրքիայի գործողությունների Պեսկովին նվիրված զենքը արժեցել է 6000 դոլար Կիևը կոչ է արել Եվրոպային խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Մոսկվայում հայ դերասանին «բանկի աշխատակիցները» կողոպտել են Այս պահի դրությամբ 114 հազար մեքենա է ներկրվել Հայաստան. նախորդ տարի 60-63 հազարով պակաս է եղել. ՊԵԿ Թուրք հետախույզին ուղարկեին Հայաստան՝ այսպիսի վնաս չէր տա գյուղատնտեսությանը, ոնց որ մերոնք տվեցին. Հրաչ Բերբերյան ՊԵԿ նախագահն ամեն ամիս ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգեւավճարները. Դրանք միշտ լինելու են. Դավիթ Անանյան «Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները Սլովակիայում դեկտեմբերին հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի. ՊԵԿ Զանգվածային թունավորումից հետո վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ՍԱՏՄ Իշխանությունը ծնում է նոր վահե գրիգորյաններ... Ինչպես անել, որ հունվարի 1-ից հետո ներկրվող մեքենաների համար կիրառվի մաքսազերծման հին կարգը. Կա նման հնարավորություն ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով ձևավորված Մեծ պալատի խնդիրը լինելու է հնարավոր խախտումները կանխարգելելը. (տեսանյութ) Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. մանրամասներ Արման Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ոստիկանների հետ միջադեպից Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել իր՝ պաշտոնից ազատվելու մասին Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է Գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը Հայաստանում բացվում է Գլոբալ ինովացիոն համաժողովը Ոստիկան սպանելու ժամանակները Պաշտպանյալի «ծռությունը» Հայտնի կորեացի երգչուհին ինքնասպան է եղել
Հարցում

Նիկոլ Փաշինյանի մեքենայով ենք գնացել ճաշի

 Բակո Սահակյանի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ Փաշինյանի եւ Սահակյանի միջեւ նորմալ գործընկերային հարաբերությունները պահպանվում են։ Իսկ ե՞րբ են երկու ղեկավարները հանդիպել վերջին անգամ, ու նախատեսվո՞ւմ է արդյոք նոր հանդիպում․ այս եւ այլ հարցերի մասին hraparak.am-ը զրուցել է Դավիթ Բաբայանի հետ։

- Պարոն Բաբայան, Բակո Սահակյանն ի՞նչ օրակարգով է ընդունելու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։

- Նախ ասեմ, որ նման հանդիպումներ պարբերաբար են լինում։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա, որպես կանոն, քննարկվում են արտաքին ոլորտի փոխգործակցության, հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր։

- Փաշինյանի՝ «դավադիր ուժերի» մասին հայտնի հայտարարությունից հետո կարծես թե խզվել է Արցախի ու Հայաստանի ղեկավարների կապը, եւ հիմա կարծես նախարարների մակարդակի է իջեցվել Արցախի հետ շփումը։ Կասե՞ք՝ Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ե՞րբ են հանդիպել ու ի՞նչ օրակարգով։

- Ես պիտի կրկնեմ, որ ավանդույթ է դարձել Հայաստանի տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումը, նրանք միշտ էլ այցելում են։ Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի վերջին հանդիպումն ու շփումները եղել են հունիսի 16-ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրը։ Ոչ միայն միասին մասնակցել են այդ նիստին, այլեւ ճաշել են, քննարկել են տարբեր հարցեր։

- Առանձնազրույց ունեցե՞լ են, որովհետեւ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, թե մայիսի 9-ից հետո նրանք չեն խոսել, չեն զրուցել։

- Անշուշտ, եղել է, նրանք առանձնազրույց են ունեցել։ Հանդիպումներ կան, շփումներ կան, գործնական, էլի․․․

Վստահեցնում եմ՝ մենք եկել ենք հոգաբարձուների խորհրդի նիստին, հետո Նիկոլ Փաշինյանի մեքենայով գնացել ենք այդ ճաշի տեղը՝ կոնյակի գործարանի հարեւանությամբ, կոնկրետ տեղը չեմ հիշում, այնտեղ էլ են հանդիպել, փոքր առանձնազրույց ունեցան, հետո միացան հոգաբարձուների խորհրդի անդամներին, մեկ սեղանի շուրջ էին նստած։

- Առանձնազրույցից մանրամասներ հայտնի՞ են Ձեզ։

- Երկու ղեկավարները սովորաբար խոսում են այն հարցերի մասին, որոնք առկա են ու կարեւոր՝ փոխգործակցության խնդիրներ, տնտեսական հարցեր, քաղաքական, տարածաշրջանային, այսպիսի հարցեր։ Բայց վստահեցնում եմ՝ վերջին հանդիպումն անցել է շատ լավ, աշխույժ, մենակ ես չեմ դա ասում, ամբողջ հոգաբարձուների խորհրդի անդամներն են նկատել։

- Այդուհանդերձ, վերջին շրջանում չի խոսվում անգամ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, լռում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։ Ի՞նչ փուլում է գործընթացը, եւ գոնե այս հարցի հետ կապված քննարկումներ կա՞ն։

- Գիտեք, Արցախը մոտ քսան տարի է՝ բանակցային սեղանից հեռացել է, այսինքն՝ մասնակցում է ոչ լիարժեք ձեւաչափով։ Բայց մենք ողջունել ենք Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունը եւ այն գաղափարը, որ պետք է վերականգնվի լիարժեք ձեւաչափը, այն է՝ Ստեփանակերտի մասնակցությամբ։

Մենք ողջունում ենք իր ջանքերը, որ վստահեցնում է, թե ամեն ինչ անելու է, բայց միեւնույն ժամանակ նշում ենք, որ սա երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքի արդյունք պետք է լինի, որովհետեւ Ադրբեջանը հեշտ չի համաձայնելու եւ ամեն ինչ անելու է գործընթացը խոչընդոտելու համար։ Կարեւորն այն է, որ կա այսպիսի նպատակ, այդ գաղափարն առաջ է տարվում, բայց սա ժամանակ է պահանջում։

- Առաջիկայում Փաշինյան-Սահակյան հանդիպում, առանձնազրույց սպասվո՞ւմ է։

- Ես չեմ կարող ասել՝ երբ է լինելու, բայց երբ լինի, կտեղեկացնենք։

- Մի կողմից ասում եք՝ չկա խնդիր, մյուս կողմից մենք տեսնում ենք Բակո Սահակյանի կադրային փոփոխությունները՝ հակառակ Նիկոլ Փաշինյանի ճաշակի, եւ զուգորդված տեղեկությունները, որ Սամվել Բաբայանը Հայաստանի իշխանությունների աջակցությամբ փողոցային պայքարի միջոցով արտահերթ ընտրությունների պահանջ է ներկայացնելու։ Արտահերթ ընտրությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք, նկատելի՞ են խմորումներ։

- Ես կարծում եմ՝ սխալ է դիտարկումը, թե հակառակ է ինչ-որ մեկի ճաշակին, որովհետեւ երկու պետությունների ղեկավարները երբեք էլ մեկմեկու կադրային նշանակումներին չեն միջամտել։ Իսկ խմորումներ նկատելի չեն, եւ առհասարակ՝ որեւէ մեկը չի կարող ժողովրդի կամքին հակառակ գործընթաց իրականացնել՝ լինի ուժային տարբերակով, թե ընդհանրապես ցանկացած ձեւով։

Որեւէ մեկը՝ լինի քաղաքական գործիչ, թե ոչ, իրավունք չունի իր կամքը պարտադրել ժողովրդին։ Արցախի ժողովուրդն այդքան գիտակցություն ունի եւ ինչ-որ մարդկանց շահերի համար պետական շահերը չի վտանգի, չեմ կարծում, թե նման բան կլինի։ Հակառակը, կարծում եմ՝ հերթական ընտրություններով հնարավորություն է ստեղծվելու Արցախում նոր էջ բացել, առաջ դեպի ավելի արդյունավետ քաղաքական համակարգ ունենալը։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

website by Sargssyan